Միտք Ներքին 1 տարի առաջ - 12:45 05-08-2024

Ինչո՞ւ է ԵՊՀ այսրոպեական ռեկտորը հպարտանում

Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Խորհրդային կարգախոս կար` «Выполним пятилетку в четыре года»: Հիշու՞մ եք:

Վերջերս ԵՊՀ այսրոպեական ռեկտոր, մասնագիտությամբ աստվածաբան Հ.Հ-ն հպարտությամբ ազդարարեց, որ ԵՊՀ-ին «հատկացված 2459 տեղից թափուր է մնացել 43 տեղ»: Նման է, չէ՞, խորհրդային կարգախոսին: Մարդը, փոխարենը` մտածի ուսման որակի մասին, հպարտանում է, որ բուհում «քիչ» թափուր տեղ է մնացել:
Լավ, իսկ ո՞ր մասնագիտությունների տեղերն են թափուր մնացել: Այս հարցի պատասխանը այսրոպեական Հ.Հ-ն չի բարձրաձայնում: Հիշեցնեմ, որ «Աստվածաբանություն» ֆակուլտետին հատկացված 15 տեղից թափուր է մնացել 13 տեղ: Այսինքն, այսրոպեական աստվածաբան Հ.Հ-ի հիշատակված 43 թափուր տեղերից 13-ը բաժին է ընկնում իր «հարազատ» «Աստվածաբանություն» ֆակուլտետին:

Սակայն, խնդիրն այլ է:
Ինչո՞ւ է այսրոպեական Հ.Հ-ն հպարտանում: Ո՞րն է հպարտության պատճառը: Այն, որ ԵՊՀ-ին 2459 տե՞ղ են հատկացրել, թե՞ որ 43 տեղ է թափուր մնացել: Կարծում եմ` հպարտանալու առիթ չկա:

Եկեք համեմատենք:
Օրինակ` Բրատիսլավայում բնակվում է 424 հազար, Երևանում` 1 մլն 75 հազար մարդ:
Սլովակիայի ամենամեծ բուհը` Կոմենսկու անվան Բրատիսլավայի համալսարանն է (1919թ):
Բրատիսլավայի համալսարանում կա 13, ԵՊՀ-ում` 21 ֆակուլտետ:
Բրատիսլավայի համալսարանում սովորում է 22536, ԵՊՀ-ում` 13815 ուսանող:
Բրատիսլավայի համալսարանում չկա «հատկացված տեղ» կամ «թափուր մնացած տեղ» հասկացություն: Բրատիսլավայի համալսարանում սովորում են մասնագիտություն ստանալու համար, իսկ ռեկտորը հպարտանում է ոչ թե «43 թափուր մնացած տեղերով», այլ բարձր որակավորում ստացած շրջանավարտներով:
Ի դեպ, Բրատիսլավայի համալսարանում ուսումն անվճար է, նույնիսկ` օտարերկրացիների համար:
Այսքանը: Հասկացողը` հասկացավ: Անհասկանալի մնաց այն, թե ով և ինչու է ԵՊՀ-ին այդքան շատ «տեղ հատկացնում» և այսրոպեական աստվածաբան Հ.Հ-ին «стахановец» դարձնում:
Հիշեցնեմ` խորհրդային բանվոր Ստախանովը «Выполним пятилетку в четыре года» կարգախոսի (համա)հիմնադիրն էր»։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով