Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com
Ուղիղ եթեր
Միտք Ներքին 2 տարի առաջ - 17:35 03-08-2024

Առանց պապի թույլտվության անհնար է հակահայ հոդվածի տպագրությունը Վատիկանի պաշտոնական լրագրում

Գրող Բակուր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Առանց պապի թույլտվության անհնար է հակահայ հոդվածի տպագրությունը Վատիկանի պաշտոնական լրագրում։ Իլհամ Ալիևի Վատիկան այցից հետո Պապը համառորեն լռության է մատնել Արցախի հայերի էթնիկ զտման գործողությունները։ Բայց նա շարունակում է հայածանքները հայ քրիստոնեական արժեքների նկատմամբ։ Լրագրում հայոց Դադիվանքը, Գանձասարն ու Խտիրավանքը ներկայացվել են որպես Կովկասյան Ալբանիայի հուշարձաններ, որի մշակույթի ժառանգներ են իրենց հայտարարում ուշ միջնադարում հեռավոր Ալթայից Հարավային Կովկաս թափանցած քոչվորները։

Ալբաններ, ալբանական էթնիկ տարր կամ մշակույթ գոյություն չի ունեցել, քանի որ Կուր գետի ձախ կողմում ապրող 27 ժողովուրդների միավորում Ալբանիա /Աղվանք/ անվամբ ստեղծել են Հռոմը, ապա և Բյուզանդիան, Պարսկաստանը և Հայաստանը, այդպես փակելով հյուսիսից թալանի նպատակով եկող արշավանքները։ Հայերը երկու անգամ փորձել են ավարառուների համար գրեր ստեղծելով նրանց քրիստոնյա ու քաղաքակիրթ դարձնել, սակայն նրանք չեն պահպանել այդ գրերը՝ գերադասելով ուրիշի վաստակի թալանն ու յուրացումը։ Այսօր այս տարածքը նվաճած թուրքերը անարգել յուրացնում են հայկական մշակույթի հարուստ ժառանգությունը, այն անվանելով "ալբանական", ուստի և "ադրբեջանական", որին նպաստում է նաև Վատիկանը»։


Ձեզ գուցե հետաքրքրի