Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ) Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 12:03 02-08-2024

Ամփոփվել է «Հայաստանի դպրոցական լավագույն մինի այգի 2024» մրցույթը

Ամփոփվել է «Հայաստանի դպրոցական լավագույն մինի այգի 2024» մրցույթը, որն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ), ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի (SIFI) և ԿԶՆԱԿ հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի համատեղ ջանքերով: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Այս տարի մրցույթն ուներ երկու հիմնական անվանակարգ՝ «Հայաստանի դպրոցական լավագույն մինի այգի»՝ իրենց տարածքում այգի ունեցող դպրոցների համար, և «Լավագույն այգին պատուհանագոգին»՝ համեմատաբար ցուրտ կլիմայով մարզերի համար։

Դեռևս մարտին մեկնարկած մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 7 մարզի 35 դպրոց: Մասնակից դպրոցների համար կազմակերպվել է առցանց հանդիպում, որի ընթացքում կազմակերպիչները ներկայացրել են մրցույթի պայմանները և պարզաբանել մրցութային փաթեթների պատրաստման գործընթացին առնչվող հարցերը։

Դպրոցները մինչև 2024 թ. հուլիսի 1-ը ներկայացրել են նախագծերը՝ պահանջվող փաստաթղթերով և լուսանկարներով:

Ըստ սահմանված չափանիշների՝ ներկայացված 18 փաթեթները գնահատվել են մրցութային հանձնաժողովի կողմից, որի կազմում ընդգրկված են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, տեղական և միջազգային կազմակերպությունների՝ (ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ), ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի (SIFI), «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի, «Հայ օգնության ֆոնդի» (ՀՕՖ), «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության և Armenia Tree Project (Էյ Թի Փի) բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները:

«Դպրոցական լավագույն մինի այգի» անվանակարգում հաղթող են ճանաչվել՝

Վանաձորի Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցը (Լոռու մարզ) – 326 միավոր.

Մրգաշենի միջնակարգ դպրոցը (Կոտայքի մարզ) – 319 միավոր.
Նոր Գեղիի Յուրի Երիցյանի անվան թիվ 23 հիմնական դպրոցը (Կոտայքի մարզ) – 311 միավոր։
«Լավագույն այգին պատուհանագոգին» անվանակարգում հաղթող է ճանաչվել Լանջաղբյուրի Վ. Ադամյանի անվան միջնակարգ դպրոցը (Գեղարքունիքի մարզ)։

Խրախուսական մրցանակ են ստացել՝

● 4-րդ տեղի համար՝ Մեղրաձորի Հ․ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոց (Կոտայքի մարզ) – 303 միավոր.

● 5-րդ տեղի համար՝ Ծակքարի միջնակարգ դպրոց (Գեղարքունիքի մարզ) – 289 միավոր։

«Դպրոցական լավագույն մինի այգի» անվանակարգում առաջին տեղը զբաղեցրած դպրոցը կստանա 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհ։ 2-5-րդ տեղերը զբաղեցրած դպրոցները կստանան սարքավորումներ՝ դպրոցական ճաշարանների համար։

Լրացուցիչ կպարգևատրվեն հետևյալ դպրոցները.

Մրցույթին մեկից ավելի անգամ մասնակցած դպրոցներ. Գեղարքունիքի միջնակարգ դպրոց (Գեղարքունիքի մարզ), Կաթնաղբյուրի հիմնական դպրոց (Կոտայքի մարզ), Դիտավանի հիմնական դպրոց (Տավուշի մարզ), Գանձակի թիվ 2 միջնակարգ դպրոց (Գեղարքունիքի մարզ)։
Կախովի այգու ստեղծագործական գաղափարը ներկայացրած մասնակից՝ Վանաձորի Գայի անվան թիվ 21 հիմնական դպրոց (Լոռու մարզ)։
Կանցկացվի հանդիսավոր մրցանակաբաշխություն, որին կմասնակցեն կազմակերպիչները, պաշտոնյաները, մասնակից դպրոցների աշակերտները:

2024 թ․ «Դպրոցական լավագույն մինի այգի» մրցույթն անցկացվել է չորրորդ անգամ: Մրցույթը «Դպրոցական սնունդ» ծրագրի բաղկացուցիչն է և կոչված է խթանելու դպրոցական այգիների զարգացումը։ Նախաձեռնության նպատակն է ընդլայնել դպրոցական սնունդի մեջ օգտագործվող թարմ բանջարեղենի և բույսերի մասնաբաժինը, ինչպես նաև հետաքրքրություն ձևավորել երեխաների մոտ օրգանական գյուղատնտեսության հանդեպ՝ նրանց ծանոթացնելով հողի մշակման հիմունքներին։

Այս տարի մասնակից դպրոցներին առաջարկվել էր կայուն գյուղատնտեսության և ստեղծարարության խրախուսման, ինչպես նաև առողջ սննդի օգտագործման սովորությունների ձևավորման նպատակով օգտագործել դպրոցականների հեղինակած գարնանային ուտեստների նկարները։ Աշակերտներից պահանջվել էր նաև ագրոակումբներ ստեղծել՝ համագործակցության ընդլայնման և գիտելիքների փոխանակման նպատակով։