Արտաքին Խոսք 1 տարի առաջ - 19:30 01-08-2024

Իսրայելն անպատիժ չի մնա, սակայն Իրանի համար առաջնայինը լայնածավալ պատերազմի մեջ չներքաշվելն է

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի առաջնորդ Իսմայիլ Հանեի սպանությունից հետո տարածաշրջանում Իրանի և Իսրայելի միջև առճակատման վտանգը կրկին մեծացել է, քանի որ իրանական կողմը, ըստ փորձագետների, այս սպանությունը չի կարող անպատասխան թողնել։

Ամերիկյան «The New York Times» պարբերականը, հղում անելով իրանցի անանուն պաշտոնյաներին, այսօր գրել էր, որ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հրամայել է ուղիղ հարված հասցնել Իսրայելին։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Խամենեին հանձնարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և բանակի ռազմական հրամանատարներին ծրագրեր նախապատրաստել ինչպես հարձակման, այնպես էլ պաշտպանության համար, եթե պատերազմն ընդլայնվի, և Իսրայելը կամ Միացյալ Նահանգները հարվածի Իրանին:

Oragir.News-ի հետ զրույցում իրանագետ Ժաննա Վարդանյանը նշեց, որ հստակ չենք կարող ասել, թե Իրանն ինչպես կարձագանքի այս սպասնությանը։ Նա միևնույն ժամանակ հիշեցրեց, որ երբ այս գարնանը Իսրայելը հարձակում էր գործել Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա, ինչը կարմիր գծերի հատում էր, Իրանն արձագանքեց և առաջին անգամ իր տարածքից Իսրայելի նկատմամբ հրթիռային հարձակում իրագործեց։

«Հավանական է, որ այս անգամ նույնպես Իրանի տարածքից հրթիռային հարվածներ կհասցվեն Իսրայելին, և գուցե այս անգամ դրանք ավելի ինտենսիվ կլինեն, քանի որ այս դեպքում Իրանին պատճառված վնասը ևս այլ բնույթ է կրում և լրջորեն վնասում է այդ երկրի հեղինակությունը։ Իրանի տարածքում սպանվել է օտարերկրյա պաշտոնյա, ինչն իսկապես հեղինակության հարց է։ Հետևաբար Իրանը այս անգամ ևս սպիտված է արձագանքել, ինչպես ստիպված էր արձագանքել իր դեսպանատան վրա կատարված հարձակմանը»,- ասաց նա։

Ժաննա Վարդանյանն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ Իրանն առնվազն քարոզչական մակարդակում Հանիեի սպանությանը պետք է կարողանա այնպես արձագանքել, որ դա Իսրայելի գործողությանը որպես համարժեք պատասխան դիտարկվի։

«Բայց, թե այդ արձագանքը կոնկրետ ինչ բնույթ կկրի, դժվար է ասել։ Հավանական է, որ այս անգամ էլ հենց Իրանի տարածքից հրթիռային հարձակումներ կիրագործվեն, հավանական է նաև, որ պրոքսի ուժերը նույնպես կներգրավվեն, սակայն այստեղ Իրանի համար առաջնային խնդիրն այն է, որ իր պատասխանը լայնածավալ պատերազմի չհանգեցնի, ու ինքը չներքաշվի երկարատև պատերազմի մեջ։ Այսինքն՝ Իրանն այնպիսի իրավիճակում է հայտնվել, որ մի կողմից պետք է պատասխանի, իսկ մյուս կողմից պետք է այնպես պատասխանի, որ դա երկարատև պատերազմի չհանգեցնի»։

Oragir.News-ի հարցին, թե նման քայլերով Իսրայելը ձգտո՞ւմ է Իրանին երկարաժամկետ պատերազմի մեջ ներքաշել՝ Ժաննա Վարդանյանը դրական պատասխանեց և ասաց, որ Իսրայելը հնարավոր տարբեր եղանակներով պարբերաբար սադրում է Իրանին՝ փորձելով ներքաշել նման պատերազմի մեջ։ Նրա խոսքով՝ Իրանի քաղաքականությունը միշտ միտված է եղել պատերազմից խուսափելուն, ինչը հատկապես երևացել է վերջին 1 տարում, երբ մեկնարկեց Գազայի պատերազմը, ինչպես նաև առհասարակ՝ ողջ իրանա-իսրայելական հակամարտության ընթացքում։

Oragir.News-ը Ժաննա Վարդանյանից նաև հետաքրքրվեց, թե Իրանի և Իսրայելի միջև լարվածության սրումը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հարավային Կովկասի տարածաշրջանի և մասնավորապես Հայաստանի վրա։ Ի պատասխան՝ Ժաննա Վարդանյանը շեշտեց՝ Հայաստանի համար ձեռնտու չէ, որ Իրանը ներքաշվի պատերազմների մեջ։

«Առաջին հերթին դա ձեռնտու չէ այն տեսանկյունից, որ Իրանը մեզ համար հարևան երկիր է, և հարևան երկրի՝ պատերազմի մեջ ներքաշվելը նշանակում է, որ Հայաստանի համար նույնպես տնտեսական խնդիրներ կստեղծվեն, մեր երկիրը տարանցման խնդիրներ կունենա, քանի որ Իրանը մեր բաց սահմաններից մեկն է, մեր առևտրային ամենախոշոր գործընկերներից մեկն է։ Հետևաբար՝ եթե Իրանը պատերազմում է, նշանակում է, որ մենք ունենում ենք առնվազն տնտեսական բնույթի խնդիրներ»,- ասաց նա։

Ժաննա Վարդանյանը հավելեց, որ Իրանը առաջին երկիրն է, որը հաստատակամորեն դեմ է հանդես գալիս այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ին ու այս հարցում շարունակում է առաջ տանել իր դիրքորոշումը։ Նրա խոսքով՝ նման պայմաններում Իրանի զբաղվածությունը Հայաստանի Հանրապետության համար առանձնապես ձեռնտու չէ։

Դավիթ Գույումջյան

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին