Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:05 31-07-2024

Գյումրիի փոխքաղաքապետը ապօրինի կերպով հողատարածք է ձեռք բերել պատմական միջուկում


Գյումրիի պատմական միջուկում գտնվող Պուշկինի փողոցում գտնվող տներից մեկի բնակիչն ահազանգում է, որ Գյումրիի փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը ապօրինի կերպով ձեռք է բերել հողատարածք, որը գտնվում է իր տան բակում։

Ըստ քաղաքացու` Հակոբ Համբարյանի՝ գործարքն ապօրինի է, որովհետև օրենքով չի թույլատրվում օտարել համայնքային նշանակության հողը։

«Հողակտորը, որն այսօր Սուրեն Ջանոյանն իրենով է արել, էդ հողը մտցված է եղել հատակագծի մեջ, բայց էդ կտորը սեփականաշնորհված չի եղել, դե էն ժամանակ պարտադիր չէր սեփականաշնորհելը, դրա համար չենք սեփականաշնորհել։ Սկզբում իրար հետ համաձայնության եկանք, հետո տեսա, որ ոտք-ոտք առաջ է գալիս, լուսամուտս փակում է։ Երկու սեփական տան մեջտեղը ինչ-որ բան սարքելը, իհարկե ողջամիտ տարբերակ չէ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Հակոբ Համբարյանը։

Բնակիչը մեզ հետ զրույցում ասում է, որ բազմաթիվ անգամներ դիմել է պատկան մարմիններին, բայց դեռևս պատասխան չի ստացել։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ