Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ) Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 15:20 31-07-2024

Վարձով բնակարան տվողները վճարում են ոչ թե 10%, այլ 30% հարկ

2023 թվականի դեկտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել անշարժ գույքի վարձակալության հետ կապված ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված որոշ դրույթների փոփոխություններ, ըստ որոնց անշարժ գույքը վարձակալության տված քաղաքացիները պարտավոր են 10 տոկոս հարկ վճարել։

Անշարժ գույքը վարձակալության տված քաղաքացիները, որոնք գործարքի մասին պետությանը չեն տեղակացնի ու սահմանված 10 տոկոս եկամտահարկը չեն վճարի, բռնվելու դեպքում կտուգանվեն մինչև 500 հազար դրամով։

Կառավարությունը տուգանքներ է սահմանել, բայց մյուս կողմից հավասար պայմաններ չի ստեղծել շարքային քաղաքացիների և իրավաբանական անձանց համար։

Ավելին՝ այս փոփոխությունները խնդիրներ են առաջացրել հենց շարքային քաղաքացիների համար, որոնք ընդամենը 1 տուն ունեն և այն վարձով տալով են եկամուտ ստանում և գոյատևում։

Օրինակ՝ մարդը ունի բնակարան, որը 20․000 դրամ արժեքով օրավարձով է տալիս։ Նա պարտավոր է այս գումրի 10 տոկոսը՝ 2000 դրամ, հարկ վճարել, այլապես կտուգանվի։

Սակայն Կառավարությունը՝ ի դեմս ՊԵԿ-ի չի հաշվում քաղաքացու կատարած ծախսերը։ Քաղաքացին բնակարանը վարձով տալու դեպքում բազմաթիվ ծախսեր է անում՝ բնակարանը մաքրողների գումար, հիգիենայի պարագաներ, կոմունալ վճարներ և այլն։

Այս ծախսերը հանելուց հետո քաղաքացուն մնում է 6-7 հազար դրամ, որն էլ համարվում է նրա իրական շահույթը։ Այս դեպքում նրա վճարած 2000 դրամը իր շահույթի ոչ թե 10, այլ 30 տոկոսն է կազմում։

Անշարժ գույքի գործակալություններից մեկից մեզ հետ զրույցում հաստատեցին՝ ի տարբերություն երկարաժամկետի, օրավարձով բնակարանները վարձակալության տալու պարագայում հարկերը շատ ավելի են։

«Այդտեղ բազմաթիվ ծախսեր կան, բնակարանի մաքրություն, կոմունալ վճարներ, եթե գույք է վնասվել, ապա այն փոխել կամ թարմացնել։ Այս դեպքում վստահաբար կարող ենք ասել, որ հարկը ոչ թե 10 տոկոս է, այլ 30 և ավելի։ Երկարաժամկետի պարագայում կոմունալ վճարները վարձակալն է վճարում,այս դեպքում դա մնում է սեփականատիրոջ վրա»,- ասաց անշարժ գույքի գործակալություններից մեկի աշխատակիցը։

Ըստ երևույթին հենց այս անարդարությունն է պատճառը, որ բազմաթիվ քաղաքացիներ նախընտրում են մնալ ստվերում։