Ներքին 2 տարի առաջ - 10:10 31-07-2024

Եթեր ենք պահանջում. անհետ կորածների ծնողները Հ1-ի մոտ են

Անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողները, որոնք 3 օր նստացույց են անում ԱԱԾ շենքի մոտ, այս պահին Հանրային հեռուստաընկերության շենքի մոտ են և պահանջում են, որպեսզի իրենց եթեր տրամադրեն:

«Մենք մեր բողոքը ուզում ենք Հ1-ով բարձրաձայնվի: Այս պահին տասնյակ ծնողներ այստեղ են, բայց բազմաթիվ ծնողներ էլ ճանապարհին են, գալիս են՝ միանան մեզ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասացին ծնողները:

Նշենք, որ տարածքում բազմաթիվ ոստիկանական ուժեր են տեղակայվել:

Հիշեցնենք, որ անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողներն ահազանգել էին, որ առանց իրենց համաձայնության ԴՆԹ համընկնում ունեցող տղաների անունները անհետ կորածների ցուցակներից հանվել է, ինչը նշանակում է, որ այլևս միջազգային հարթակներում հարցումներ չեն կարող ուղարկել։
Ծնողները պահանջում են, որպեսզի իրենց տղաների անունները կրկին ավելացնեն այդ ցուցակներում։
Նրանք հանդիպում են պահանջում նաև ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ: Շուրջ 4 տարի իրենց տղաներից լուր չունեցող ծնողները հուլիսի 29-ին նստացույց հայտարարեցին ԱԱԾ շենքի մոտ և 3-րդ օրն է՝ գիշերում են այնտեղ:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա