Ներքին 3 տարի առաջ - 21:35 30-08-2023

Իրավիճակը լարվում է, մեր հետագա քայլերն ենք որոշում․ անհետ կորածների ծնողները 10 ժամ է՝ ՊՆ շենքում են

«Մենք այլևս չգիտենք՝ սրանց հետ ինչ լեզվով խոսենք, եթե այս արհամարհական պահվածը շարունակվի, մենք մեր քայլերի համար պատասխանատու չենք»,- Oragir.News-ի հետ հեռախոսազրույցում ասաց 10 ժամից ավելի ՊՆ շենքում գտնվող անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկը։

«Ժամը 11-ից Պապիկյան Սուրենին ենք սպասում, որ ընդունի, մեր հարցերին պատասխանի, բայց այդպես էլ հանդիպման չեկավ։ Ծնողներով առավոտից սոված-ծարավ այստեղ նստած ենք, չենք էլ կարող դուրս գալ, մի բան առնել։ Ասում են՝ կարող եք դուրս գալ, բայց հետո ներս չեք մտնելու։ Դարձրել են Լաչինի միջանցքը․ միակողմանի են բացում՝ դուրս գալ կարելի է, ներս մտնել՝ ոչ։ Հեռախոսներն էլ հավաքել են, ոնց որ պատանդ պահեն։ Այսինքն՝ հիմա, որ ուզենք դուրս գալ՝ ուտելիք կամ ջուր առնենք, հետո թույլ չեն տալու ներս մտնել։ 7-րդ հարկում սենյակ են հատկացրել, նստած ենք ծնողներով, ոչ մեկը չի ընդունում մեզ։ Իրավիճակը գնալով լարվում է, ծնողներով որոշում ենք մեր հետագա քայլերը»,- ասաց անհետ կորածի մայրը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր առավոտյան ՊՆ շենքում հանդիպել են փոխնախարար Արամն Սարգսյանի հետ, այնուհետև հանդիպում են պահանջել նախարար Սուրեն Պապիկյանի հետ, սակայն վերջինս մինչ այս պահը չի ընդունել ծնողներին։

Անհետ կորած զինծառայողների ծնողները հայտարարել էին, որ եթե Պապիկյանը չընդունի, հնարավոր է՝ ՊՆ շենքից շարժվեն դեպի Փաշինյանի կեցավայր և այնտեղ բողոքի ակցիա իրականացնեն։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով