Ներքին 2 տարի առաջ - 17:16 30-07-2024

Դիլիջանում հողազանգվածը լցվել է շինաշխատանքներ կատարող աշխատակցի վրա. նա հոսպիտալացվել է. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում՝ շինարարական աշխատանքների ժամանակ, հողազանգվածը փլուզվել է և լցվել աշխատակիցներից մեկի վրա:

Մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ քաղաքացիերը իրենց ուժերով հողազանգվածի տակ մնացած աշխատակցին դուրս են բերել և տեղափոխել «Դիլիջան» բժշկական կենտրոն:

Դեպքի մասին ոստիկանության Դիլիջանի բաժնից տեղեկութունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից պետք է դեպքի վայր ժամանի քննչական խումբը:

Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխվածի և շինարարությունը կատարող կազմակերպության տվյալները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ