Ներքին 2 տարի առաջ - 13:58 28-07-2024

Աղստև գետը ողողել է Խաշթառակում գտնվող «Հեքիաթ» ճամբարի տարածքը․ 46 երեխայի, 4 ջոկատավարի և 5 աշխատակցի տեղափոխել են ապահով վայր. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան խոշորացված համայնքի Խաշթառակ բանակավայրի մոտ գործող «Հեքիաթ» ճամբարում, Աղստև գետը վարարել և ողողել է ափամերձ հատվածը, որտեղ կան մեծ թվով քաղաքացիներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները ճամբարի ափամերձ հատվածից դուրս են բերել այնտեղ հանգստացող 46 երեխայի, 4 ջոկատավարի և 5 աշխատակցի։

Շնորհիվ փրկարարների բոլորը անվտանգ դուրս են բերվել ապահով վայր։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել