Ներքին 6 ամիս առաջ - 20:24 19-04-2026

Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու ողողել փողոցներն ու տների բակերը

Այսօր՝ ապրիլի 19-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Աբովյան խոշորացված համայնքի Մայակովսկի բնակավայրի մի քանի փողոցներ գետի վարարման և գետառի չմաքրման, ինչպես նաև որոշ հատվածներում պաշտպանիչ պատնեշների բացակայության պատճառով հունից դուրս է եկել և ողողել մի քանի կիլոմետրանոց ճանապարհ, որոշ հատվածներում էլ ջուրը հասնում է մեկ մետր բարձրության և լցվում է մարդկանց հողամասեր, ավտոտնակներ, անգամ բակային հատվածներ։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները ասում են․ «Այսօր առավոտվանից էս վիճակն է։

Զանգահարել ենք պատկան մարմիններին, սակայն միչև այժմ ոչ ոք չի ժամանել գյուղ։ Ո՛չ Կոտայքի մարզպետարանից, ո՛չ էլ Աբովյանի քաղաքապետարանից։ Միայն քիչ առաջ ժամանել են փրկարարները, բայց դե նրանք ինչ պետք է անեն։ Էստեղ պետք կառավարությունը հրատապ գետը մաքրել տա ցեխից ու տիղմից, տեղադրել տա պաշտպանիչ բետոնե պատնեշներ, ինչը որոշ չափով կմեղմի վիճակը։ Որ ասենք անհանգստություն չունենք՝ լավ էլ ուննեք։ Գիշերը քնես չգիտես ջուրը կբարձրանա, թե ոչ։ Իսկ որ էսպես նայում ենք համոզված ենք, որ գետը կբարձրանա ու որոշ տներ հնարավոր է առնի ջրի տակ։ Դպրոց տանող ճանապարհն է։ Երեխաները վաղը չեն կարողանալու գնան դպրոց։ Հետո կասեն անհարգելի բացակայություններ ունեն երեխաները։

Մնում է մի հատ սուզանավ ձեռք բերենք ու դրանով գյուղով շրջենք, երեխաներին էլ առավոտը սուզանավով տանենք դասի, հետո հետ բերենք տուն։ Խնդրում ենք ու պահանջում ենք կառավարությունից, որ աշխատանքներ ձեռնարկեն հարցը լուծելու համար, իսկ դրա համար բարի կամք է պետք։ Եթե բարի կամք դրսևորեն՝ գյուղացու համար լավ ու անվտագ կլինի»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով