Ներքին 1 տարի առաջ - 11:07 26-07-2024

2024-ի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են 900.4 միլիարդ դրամ

ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2024 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը: Այդ մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից:

2024 թվականի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե է վճարվել 900.4 մլրդ դրամ, որը կազմում է Պետական եկամուտների կոմիտեի կողմից վերահսկվող եկամուտների շուրջ 76%-ը, իսկ վերադարձը նվազեցնելու դեպքում` 72 %-ը: Նախորդ տարվա համեմատ 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են շուրջ 25.9 մլրդ դրամ ավելի (որից՝ 3.8 մլրդ դրամը շահութահարկ), մասնավորապես, այն դեպքում, երբ մաքսային մուտքերը նվազել են 72 մլրդ դրամով:

Նախորդ տարվա համեմատ խոշոր հարկ վճարողների ցանկում տեղ են գտել 274 հարկ վճարողներ, որոնք նախկինում ընդգրկված չեն եղել ցանկում։ Վերջիններիս կողմից վճարված գումարի չափը կազմում է 90.6 մլրդ դրամ: Այս երևույթը վկայում է այն մասին, որ խոշոր հարկ վճարողների ցանկը պարբերաբար փոփոխվում է՝ համալրվելով նոր հարկ վճարողներով, ինչն էլ իր հերթին վկայում է տնտեսության դինամիկայի մասին:

408 հարկ վճարողներ նախորդ տարվա համեմատ բարելավել են իրենց դիրքերը և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վճարել են 106.3 մլրդ դրամ ավելի գումար։ Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ԱԱՀ-ի մասով կտրուկ աճերը կարող են պայմանավորված լինել ընկերությունների ընտրած բիզնես մոդելով, ունենան կարճաժամկետ արտացոլում վճարված ԱԱՀ մասով, սակայն ավելի խորքային վերլուծության դեպքում ակնհայտ կլինի, որ վճարված ԱԱՀ վերադարձ է տեղի ունենում: Տարընկալումներից խուսափելու համար ՊԵԿ-ը պատրաստակամ է հարցերի դեպքում տրամադրել պարզաբանումներ։

Ոլորտային վերլուծության ցուցանիշների համաձայն՝ նախորդ տարվա համեմատ առավել խոշոր աճ են հայտարարագրել մեծածախ և մանրածախ առևտրի, մշակող արդյունաբերության և հանքագործական արդյունաբերության, իսկ առավել մեծ նվազում` էլեկտրականության, գազի մատակարարման, ինչպես նաև ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտներում գործունեություն ծավալող հարկ վճարողները:

1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի «Տեղեկություն հարկ վճարողների վերաբերյալ» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ