Արտաքին 2 տարի առաջ - 09:46 25-07-2024

Նեթանյահուն ԱՄՆ Կոնգրեսում խոսել է Գազայի հատվածում պատերազմը շարունակելու մասին

Հուլիսի 24-ին հազարավոր ցուցարարներ հավաքվել են ԱՄՆ Կապիտոլիումի մոտ՝ դատապարտելով Իսրայելի պատերազմը Գազայում և վարչապետ Բենյամին Նեթանյահուին, որը ելույթ է ունեցել Կոնգրեսի համատեղ նիստում: Գրում է «Ազատությունը»։

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ամերիկացի ժողովրդին աջակցության համար և ասել, որ պատրաստ է շարունակել Իսրայելի պատերազմն ընդդեմ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի մինչև «լիակատար հաղթանակ»:

Կոնգրեսի ավելի քան 50 դեմոկրատներ որոշել են չներկայանալ՝ ի նշան բողոքի Նեթանյահուի կողմից պատերազմը վարելու դեմ:

Ցուցարարները երթով անցել են բնակելի թաղամասով, ապա հավաքվել Վաշինգտոնի գլխավոր երկաթուղային կայարանի դիմաց։ Ոստիկանները ժամանել են, երբ նրանք պոկել են ԱՄՆ-ի հսկայական դրոշը: Առնվազն մեկ մարդ ձերբակալվել է։

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
16:40 Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան