Արտաքին 2 տարի առաջ - 21:15 23-07-2024

Զելենսկին զինվորականների հետ քննարկել է առաջնագծից այն կողմ հարվածներ հասցնելու հնարավորությունը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ԶՈՒ գլխավոր շտաբի նիստում զինվորականների հետ քննարկել է առաջնագծից այն կողմ հարվածներ հասցնելու հնարավորությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին հայտնել է Զելենսկին Telegram-ում։

«Մենք մեծ ուշադրություն ենք դարձրել առաջնագծից այն կողմ հարվածելու կարողությանը։ Մենք վերլուծել ենք մեր տարբեր տեսակի անօդաչու սարքերի արդյունավետությունը, ինչպես նաև անօդաչու սարքերի հետ կապված ռուսական բանակի մարտավարությունը։ Գնահատել ենք էլեկտրոնային պատերազմի և անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի այլ մեթոդների արդյունավետությունը»,- գրել է Զելենսկին։

Երկրի ղեկավարի խոսքով՝ հանդիպման ընթացքում զեկույցներով հանդես են եկել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին և Ուկրաինայի բանակի գլխավոր շտաբի պետ Անատոլի Բարգիլևիչը։ Նախագահը խոսել է նաև հրթիռային ծրագրի քննարկման մասին։ Նա պարզաբանել է, որ Կիևը ներկայումս աշխատում է նվազեցնել Ուկրաինայի կախվածությունը արևմտյան հրթիռներից։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում