Ուղիղ եթեր

Ջրաձորի ամրոցի 2024 թվականի պեղումների արդյունքները

Ներքին Մշակույթ 11 ամիս առաջ - 17:37 23-07-2024
Ախուրյան և Հողմիկ գետերի միախառնման հատվածում գտնվող կոնաձև բլուրը բնակեցվել է մ․թ․ա․ 3-րդ հազարամյակից։ Բլուրի հյուսիսային և արևմտյան լանջերը բնակեցված են եղել նաև ուշ բրոնզի դարում (15-13-րդ դարեր), սակայն ամրոցի կենսագործունեության հիմնական, զարգացած փուլը վերաբերվում է երկաթի դարին (12-9-րդ դարեր)։

Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի արշավախմբի ղեկավար Բեն Վարդանյանը տեղեկացնում է Ջրաձորի պեղումների արդյունքների մասին․

«Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի արշավախումբը (Լ․ Եգանյան, Հ․ Խաչատրյան, Բ․ Վարդանյան) Ջրաձորի ամրոցը հետազոտել է 2016-2020 թթ․, ապա Գերմանիայի Հալլեի Մ․ Լյութեր համալսարանի հետ համատեղ՝ 2021-2022 թթ․։ Այս արշավախմբերի գործունեությամբ պարզվել էր Ջրաձորի բնակեցման փուլերը, ուրվագծվել ամրոցի երկաթեդարյան փուլի պատմությունը։

2023 թվականին Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի նոր արշավախումբը (արշավախմբի ղեկ․՝ Բ․ Վարդանյան, հնագետ՝ Լ․ Մկրտչյան) պեղեց Ջրաձորի ամրոցի արևմտյան դարավանդի պարսպապատը։

2024 թվականին ՇՀՀԿ արշավախումբը (ղեկ․՝ Բ․ Վարդանյան, հնագետ՝ Լ․ Մկտրտչյան) պեղումները կենտրոնացրեց ամրոցակիր բլրի գագաթային հատվածում։ Գագաթն եզրագծված է պարսպաշարով,, որն ունի մուտք։ Պարսպի վրա նկատելի են հետագա միջամտությունների հետքեր, որմնահեծեր, կիսաբոլորաձև աշտարակի հիմքեր եւն Հետազոտությամբ պարզվեց, որ բլրի ժայռոտ գագաթին կառուցված է հատակագծում քառակուսի, երկերես և միջնալիցքով շարվածքով պատով մի շինություն, որի մուտքն հարավից է։ Շինության ստորին շարքի շինտեխնիկան մոտենում է ուրարտական շինարվեստին։ Կառույցն օգտագործվել է որպես սրբավայր նաև զարգացած միջնադարում, որի մասին է վկայում խաչապատկերով քարը։

Շինությունն ունի բացառիկ մոնումենտալություն և կառուցվածք։ Այն անխոս դասվում է բրոնզ-երկաթեդարյան Հայաստանի եզակի, մոնումենտալ շինությունների շարքին։ Կառույցն ամենայն հավանանակությամբ թվագրվում է մ․թ․ա․ 8-6-րդ դարերով, սակայն ներսույթի հետագա պեղումները և հետազոտություններն հնարավորություն կտան առավել հանգամանալից խոսելու Հայաստանի հյուսիսում՝ Ամասիայի շրջանում նման մոնումենտալ կառուցվածք ունեցող շինության գործառույթի, թվագրության և այլ մանրամասների մասին։

Պեղումներին զուգահեռվեց նաև Վրաստանի Սամցխե-Ջավախեթի համալսրանի և ՀՀ բուհերի պատմության բաժնի ուսանողների մասնակցությամբ կազմակերպված ամառային դպրոցը, որի ընթացքը և ձեռքբերումները հանրայնացվել են ՇՀՀԿ ֆեյսբուքյան էջով։

Շնորհակալություն Levon Mkrtchyan Иван Семьян մասնակիցներին` Arman Harutyunyan, Vardan Vardanyan Hovo Muradyan Ara Margaryan գործընկերներին, կամավորներին, ուսանողներին, ընկերներին եւ ամառային դպրոցի ուսանողներին։

Աշնանը պեղավայրում սիրով սպասում ենք կամավորներին»։

Ամենից շատ դիտված

22:09 Կողմնակիցներիս ու ընտանիքիս անդամների հասցեին հայհոյանքը չեմ կարող այլևս հանդուրժել. Փաշինյան
23:39 Սրբազանի համար ամեն ինչի պատրաստ ենք. Գյումրիում ստորագրահավաք է սկսվել
19:45 Ընթացող զարգացումների ֆոնին Ալիևը փոխում է Ադրբեջանի նախագահի անվտանգության ծառայության ղեկավարին
21:53 Հայ-թուրքական սահմանը բացելու գինը. Հայաստանը կզիջի՞ ատոմակայանն ու ՀԷՑ-ը Թուրքիային
22:02 Սամվել Կարապետյանի ընտանիքը ներդրումային վեճ սկսելու մասին պաշտոնական ծանուցում է ուղարկել ՀՀ պետական մարմիններին 
16:20 «Նաիրիտ»-ի ապամոնտաժումն անխուսափելի է. «գիգանտները» թույլ չեն տա, որ ՀՀ-ում կաուչուկ արտադրվի
22:48 Եթե ՌԴ-ն շարունակի մեղմ քաղաքականությունը Բաքվի դեմ, ապա դա էլ ավելի կլկտիացնի Ալիևին և նրա հովանավորներին
15:00 Մութ ձի, մութ պատմություն ու կասկածներ Արման Թաթոյանի շուրջ
23:02 Իմ հանդեպ վստահության մակարդակի անկումը հասել է մի կետի, որ ես հրաժարական եմ տվել. Արայիկ Հարությունյանը՝ Բաքվում
15:30 Ոչխարը ծախեմ, ականջս դինջ ապրեմ. լոռեցի հովիվ