Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 17:22 22-07-2024

Մենք ցանկանում ենք հարաբերություններն օգնությունից տեղափոխել առևտրի դաշտ. Սամանթա Փաուեր

Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը Հայաստան կատարած 2-օրյա այցն ամփոփող տեսանյութ է տարածել, որտեղ մատնանշել է այն ոլորտները, որոնցում օրեցօր ավելի ու ավելի են զարգանում հայ-ամերիկյան հարաբերությունները։

«Հայերի հետ խոսելիս` շատ պարզ է դառնում, որ այս պահին ուշադրությունը կենտրոնացված է դիմակայունության ձևավորման վրա․ դիմակայունության ձևավորում պարենային անվտանգության ոլորտում, դիմակայունության ձևավորում, երբ խոսքը վերաբերում է կլիմայական ցնցումներին, և, իհարկե, դիմակայունություն էներգետիկայի ոլորտում, որպեսզի երկիրն էներգիա ստանա ավելի դիվերսիֆիկացված մատակարարներից:

ԱՄՆ ՄԶԳ-ի համար իսկապես պատիվ է աջակցել այս ոլորտներից յուրաքանչյուրի ուղղությամբ գործադրվող ջանքերին: Բայց մենք նաև գիտակցում ենք, որ ցանկանում ենք հարաբերություններն օգնությունից տեղափոխել առևտրի դաշտ: Եվ այդ պատճառով, մենք արել ենք մի շարք նոր հայտարարություններ՝ ներառյալ պետություն-մասնավոր հատվածի նոր համագործակցությունը, որը ժամանակակից և ամուր գործընկերության օրինակ է և որն օրեցօր ավելի է ամրապնդվում Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև»,- նշել է Սամանթա Փաուերն իր տեսաուղերձի մեջ:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան