Ներքին 2 տարի առաջ - 16:15 20-07-2024

Փարաջանովյան օրեր. կինոռեժիսորի 40 աշխատանքները Գյումրի են տեղափոխվել

«Ես ունեմ 3 հայրենիք. ծնվել եմ Վրաստանում, աշխատել եմ Ուկրաինայում, բայց մահկանացուս կկնքեմ Հայաստանում»,-սա կինոռեժիսոր և նկարիչ Սերգեյ Փարաջանովի խոսքերն են։

Գյումրիում Փարաջանովյան օրեր են, կինոռեժիսորի 40 աշխատանքները Գյումրի են տեղափոխվել և մինչև սեպտեմբերի 9-ը գյումրեցիներն ու Գյումրիի հյուրերը կարող են ծանոթանալ Սերգեյ Փարաջանովի արվեստին։ Հայ մեծանուն կինոռեժիսոր, նկարիչ Սերգեյ Փարաջանովի 100 ամյակին նվիրված «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանում այսօրվանից ցուցադրվում են Փարաջանովի ստեղծագործությունները։

Կինոռեժիսորի 40 աշխատանքները ժամանակավորապես Գյումրի են տեղափոխվել Սերգեյ Փարաջանովի թանգարանից։ Նրա աշխատանքները իր ապրած կյանքի մասին են. ճանապարհորդության, Փարաջանովի աշխատանքներում անդրադարձ կա նաև բանտում ապրած տարիների զգացողությունները։ Փարաջանովի աշխատանքներում շատ են կինոնկարներից դրվագներ։

Սերգեյ Փարաջանով (Սարգիս Փարաջանյան) ծնվել է 1924 թվականին Թիֆլիսում` հայկական ընտանիքում։ Երգեցողությունեւ նկարչություն սովորելուց հետո` 1946թ-ին ընդունվել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ։ Փարաջանովի ամենաբացառիկ գործերից է «Նռան գույնը» ֆիլմը, որը պատմում է հայ աշուղ Սայաթ-Նովայի կյանքի մասին։ Սա կարող էր լինել նրա գլուխգործոցը՝ ֆիլմ, որը կփոխեր իր կյանքի ողջ ընթացքը։ Այն հարուստ էր հայկական ինքնությունն արտացոլող տեսարաններով։ Փարաջանովն իր ֆիլմի պատկերագրության մեջ զգալիորեն տուրք է տվել ազգային զգացմունքներին, ինչի հետեւանքով խորհրդային իշխանությունները կոշտ գրաքննության ու խմբագրման են ենթարկել այլն, եւ էկրան է բարձրացել հեղինակային գործի լոկ ստվերը։

Փարաջանովը հետագայում բանտարկվել է՝ մեղադրվելով ամենաբազմազան հանցանքների համար, եւ չորս տարի անցկացրել գուլագում։ Ազատ արձակվելուց հետո Փարաջանովը որոշ ժամանակ ապրել է զրկանքներով լի կյանքով, ինչը ստորացուցիչ էր նման նման տրամաչափի արվեստագետի համար։

Միայն հին ընկերների հետ իր կապը վերագտնելուց հետո է նա կարողացել կրկին տրամադրվել աշխատանքի՝ մահից առաջ հասցնելով նկարահանել եւս երկու կինոնկար՝ «Սուրամի բերդի լեգենդը» եւ «Աշուղ Ղարիբը» ֆիլմերը։ Գուլագում բանտարկության տարիներին Փարաջանովը հարկադրված էր պարկեր կարել։ Ավելացած լաթի կտորներից նա սկսում է տիկնիկներ պատրաստել, որոնցից մեկը պատկերում էր եգիպտական փարավոն Թութանհամոնին։

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
09:01 Ալեն Սիմոնյանի եղբոր «Փրայմ Կարգո»-ն «խելացի հաշվապահ» է փնտրում