Մշակույթ 2 տարի առաջ - 22:07 19-07-2024

Աշխատիմք, որպեսզի իգական սեռը մարդկության մեջ տեղ մի բռնե․ այսօր Սիպիլի ծննդյան օրն է

«…Աշխատիմք, որպեսզի պարտավոր չմնամք ազգին և մարդկության, աշխատիմք, որպեսզի մեր գավառացի քույրերը լույս առնուն, աշխատիմք, որպեսզի իգական սեռը մարդկության մեջ տեղ մի բռնե… Շատեր կըսեն և պիտի ըսեն, թե չեք կրնար հաջողիլ, սակայն ո՞ր մեծ գործ առաջին փորձով հաջողած է. եթե մեք չհաջողիմք, գեթ հիմը դրած կըլլանք և ուրիշ մը կկատարելագործե զայն…»,-հավատում էր հայ գրող, մանկավարժ, ֆեմինիստուհի Սիպիլը։

Այսօր Սիպիլի ծննդյան օրն է։

Սիպիլի կյանքը լի է եղել բուռն ստեղծագործական և հասարակական գործունեության շրջաններով, նա միաժամանակ ստանձնել է մի շարք կարևոր դերեր հայ համայնքում, լրագրության մեջ, գրականության մեջ, միաժամանակ եղել է մայր, կին, ուսուցիչ, լրագրող, թարգմանիչ, հրապարակախոս և խմբագիր։

Նա իր կյանքի կարևորագույն ու հիմնաքարային որոշումը կայացնում է 1879 թվականին, երբ ավարտում է Սկյուտարի ճեմարանը և հիմնում «Ազգանվեր հայուհյաց ընկերությունը»։

Սիպիլը Կոստանդնուպոլսում ապրել է բավական բարվոք և ապահովված կյանքով, մեծացել է միջին խավի ընտանիքում։



Սիպիլը մի օր հանդիպում է իրենց տան նախկին ծառա Հակոբ աղբարին, ով մեկնել էր իր հայրենի գյուղ՝ Քղի, և վերադարձել Կ․ Պոլիս լիովին կերպարանափոխված, հյուծված և մաշված հագուստով։ Ի պատասխան Սիպիլի զարմանքին՝ Հակոբ աղբարը պատմել է, թե ինչ է կատարվում «գավառում», որտեղ չկա պատշաճ կրթություն և բժշկական օգնություն, որ կանայք չեն իմանում գրել, կարդալ, չգիտեն կարուձև։

Այս խոսակցությունը դառնում է Սիպիլի կյանքի ամենաշրջադարձային կետը, և Արշակուհի Թեոդիկին ուղղված նամակում գրում է․ «Քանի-քանի անգամներ երգած եմ հոգիիս բոլոր թափովը Եփրատի ծաղկավետ ափերը, Շավարշանի բուրումնագեղ շուշանները իմ սկսնակի ձախավեր տաղերուս մեջ, և սակայն երբեք չեմ խորհած հոն ապրող տարաբախտ ժողովուրդին վրա։ Մեզի սովորուցած են շատ մը քաջերու անունները, անոնց պատկերները եթերաճեմ ճաճանչի մը մեջ ամպածրար՝ հայրենիքի սուրբ իդեալն է մեզի համար անմատույց, պաշտելի ․․․ Իսկ Հակոբ աղբարնե՞րը, անոնց անոք, անօգնական, անուս, անոթի զավակները, որոնք հողին վրա կապրին և ոտանավոր ուղերձներե ավելի լուրջ և հիմնավոր դաստիարակության մը պետք ունին իբրև մարդ ապրելու համար։ Մենք ոչինչ գիտենք անոնց մասին»։



Հենց այս խոսակցությունն է պատճառ հանդիսանում, որ 1879 թվականի ապրիլի 11-ին, երբ դեռ նոր էր ավարտել Սկյուտարի ճեմարանը, Սիպիլը իր տուն հրավիրի 8 դասընկերուհիների և իր մոր ու հորաքրոջ հովանավորությամբ հիմնի «Ազգանվեր հայուհյաց ընկերությունը»։ «Դպրոցներ պիտի բանանք աղջկանց համար բոլոր հայաբնակ գավառներու մեջ ու պիտի դաստիարակենք զանոնք նիւթապես, բարոյապես ու ֆիզիքապես։ Պիտի սորվեցնենք անոնց մաքրութեան, կարգապահութեան, առողջապահութեան օրէնքները, որպէս զի բարւոքի իրենց ֆիզիքական կացութիւնը․ պիտի սորվեցընենք անոնց ձեռարուեստներ, որպէս զի կարենան օգնել, ընտանիքին նիւթական պէտքերուն, պիտի սորվեցնենք անոնց կարդալ, գրել, հաշուել, կրօնք, պատմութիւն, որպեսզի ճանչնան իբրեւ մարդ իրենց պարտքերը և իրաւունքները, եւ իրենց արժանի տեղը գրաւեն մարդկային ընկերութեան մեջ»։

Սիպիլը կնոջ լիովին նոր մոդելներից մեկն էր․ նա ոչ միայն կին էր և մայր, այլև մայր, ով կրթում էր սերունդներ, գրում և կիսում իր գաղափարները, տարածում իր գիտելիքը։ Նա այն կանանցից էր, ով հասկանում էր՝ հայկական համայնքի ապագայի հարցը, կանանց կրթության և նրանց անձնական կյանքի ու գոյության հարցը իր պես անձերի և նրանց միավորման մեջ է։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի