Ներքին 2 տարի առաջ - 17:13 19-07-2024

Ագաթանգեղոս փողոցում հետադարձն արգելված է, սակայն արգելող նշան չկա

Երևանի քաղաքապետարանը օրեր առաջ տեղեկացրել էր, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 16-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել, մասնավորապես՝ Ագաթանգեղոսի-Գր. Լուսավորչի փողոցների խաչմերուկում:

Ագաթանգեղոս փողոցից արգելվել է հետադարձը՝ երկու երթևեկելի գոտիներից թույլատրվում է «միայն աջ» դեպի Գր. Լուսավորչի փողոց ուղղությամբ, և երեք երթևեկելի գոտիների «միայն ուղիղ» դեպի Արշակունյաց պողոտա:

Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է, որ որոշ վարորդներ դեռևս չեն նկատում փոփոխված ճանապարհանշանները և նշված վայրում շարունակում են հետադարձ կատարել, ինչի պատճառով ստեղծվում է վթարային իրավիճակ, բացի այդ նրանք տուգանվում են։

Ի տարբերություն Ագաթանգեղոս փողոցի, Գր․ Լուսավորիչ փողոցում տեղադրված է հետադարձն արգելող նշան։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան