Ներքին 2 տարի առաջ - 13:00 18-07-2024

Հեղուկ գազի շուկան խիստ մրցակցային է, խելոք վճարեք․ ՄՊՀ-ն անելիք չունի

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն այսօր հաղորդագրություն է տարածել, որում տեղեկացնում է, որ հեղուկ գազի շուկան խիստ մրցակցային է, ներմուծումներ են իրականացնում շուրջ 98 տնտեսավարող սուբյեկտ։

«Խոշոր տնտեսավարող սուբյեկտի մասնաբաժինը շուկայում կազմում է շուրջ 9 տոկոս, մնացած տնտեսավարողները ունեն 5 տոկոս կամ ավելի ցածր մասնաբաժին։ Հետևաբար շուկայում առկա չեն գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ, իսկ հակամրցակցային համաձայնությունը 90-ից ավելի սուբյեկտների միջև գրեթե անհնար է։

Նշենք նաև, որ առկա տվյալներով՝ ընթացիկ տարվա հունիսին միջինում ներմուծման գինը կազմել է 102 դրամ, իսկ հուլիսին բարձրացել է՝ կազմելով 140-170 դրամ` կախված տնտեսավարողից և ներմուծման ամսաթվից։

Ընդ որում, նախնական դիտարկումները ցույց են տվել, որ ՌԴ-ի բորսաներում ինդեքսացիոն գները փոխվել են և համահունչ են ՀՀ-ում տեղի ունեցող հեղուկ գազի գնային բարձրացումներին»,- ասվում է ՄՊՀ հաղորդագրության մեջ:

Նշնեք, որ Oragir․News-ը բազմաթիվ հրապարակումներ է արել այս թեմայով, քննադատել իշխանություններին, մասնավորապես՝ ՄՊՀ-ին, հեղուկ գազի շուկան աչքաթող անելու, անկանոն ու չհիմնավորած թանկացումներն ու գերշահույթներ ստացողներին չնկատելու համար։ Մեր մի քանի հարցուներին ի պատասխան ՄՊՀ-ից հայտնել են, որ հեղուկ գազի շուկայում ոչ մի խնդիր չեն տեսնում։

Նկատենք նաև հեղուկ գազը ներկրվում է ոչ միայն Ռուսաստանից, այլև Իրաքից։ Եվ առնվազն զարմանալի է, թե ինչու ՄՊՀ-ն չի իրականացնում շուկայում ստուգումներ պատասխանատվության միջոց չի կիրառում մոտ երկու անգամ թանկացումների դեպքում։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում