Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 07:12 18-07-2024

Ինչու՞ է Արարատ Միրզոյանի քենին Սյունիք այցի ընթացքում ուղեկցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հուլիսի 12-ին Սյունիքի մարզում այցելել էր ամերիկյան «Քոնթուր Գլոբալ» հիդրոկասկադ, որը, լինելով վերականգնվող էներգիայի առաջատար արտադրող, նպաստում է Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովմանը: «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ ԱՄՆ դեսպանին ուղեկցողների շարքում էր նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կնոջ՝ Գոհար Աբաջյանի քույրը՝ Ալվինա Աբաջյանը։ «Ժողովուրդ» օրաթերթը Գոհար Աբաջյանից փորձեց տեղեկանալ, թե ինչ կապ ունի իր քույրը դեսպանի այցի կամ դեսպանի հետ, եւ ստացանք հետեւյալ պատասխանը. «Քույրս 2019 թվականից «Քոնթուր գլոբալ»-ի ֆինանսական տնօրենն էր, 2023-ին նշանակվել է գլխավոր տնօրեն»։ Թե որքանով է Ալվինա Աբաջյանի աշխատանքի ակտիվությունը կապված քրոջ ամուսնու՝ Արարատ Միրզոյանի գոծոնի հետ՝ ցանկացանք ճշտել հենց Ալվինա Աբաջյանից, սակայն նրա հետ կապ հաստատել չհաջողվեց»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում