Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 15:33 17-07-2024

Մահճակալն ու ջահը շարժվել են, կահույքի դռները՝ բացվել․ երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքում

Այսօր՝ հուլիսի 17-ին, երկրաշարժ է զգացվել Գեղարքունիքի մարզի տարածքում, մասնավորապես՝ Սևանի, Մարտունու, Վարդենիսի հատվածներում։

Oragir.News-ի հետ զրույցում Սևանի Ծովագյուղ գյուղի 1 թաղամասի շենք 2 հասցեի 5-հարկանի շենքի 1-ին հարկի բնակիչներից մեկը պատմեց, որ իրենք երկրաշարժը զգացել են մոտավորապես 06։15-ի սահմաններում։

«Մեզ մոտ համեմատաբար ավելի թեթև է զգացվել, մահճակալը թույլ շարժվել, ջահն է շարժվել, բայց 4-րդ հարկի բնակիչների համար ահավոր է եղել, բացվել են կահույքի դռները, ու կարծես՝ շենքը գնացել-եկել է։ Ինքնազգացողություններս մի փոքր վատացել է, բայց խուճապի չենք մատնվել»,- ասաց նա։

Նույն զգացողություններն են ունեցել նաև Մարտունու բնակիչները` ինքնազգացողության վատացում, ջահի թեթև շարժ։ Սակայն որոշ քաղաքացիներ չեն էլ զգացել երկրաշարժը, քանի որ քնած կամ այլ գործերով զբաղված են եղել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ տեղական ժամանակով 06։09, ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել հարևան Վրաստանում։ Էպիկենտրոնում ցնցումների ուժգնությունը կազմել է 4.8 մագնիտուդ։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
16:44 Եթե մենք մեր էմոցիաներին տուրք տանք, կարող ա էդ մարդուց շատ քիչ բան մնա. Նարեկ Կարապետյան
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
20:13 Քաղաքական առաջարկ եմ անում. մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը քվեարկությունն է. Արարատ Միրզոյան