Արտաքին 2 տարի առաջ - 09:47 17-07-2024

Միշելը մերժել է Օրբանի խաղաղության առաջարկները

Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը պատասխան նամակ է հղել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին՝ նշելով՝ ԵՄ խորհրդի ռոտացիոն նախագահությունը միջազգային հարթակում չի ներկայացնում Եվրամիությունը, իսկ Հունգարիան համապատասխան մանդատ չի ստացել Եվրոպական խորհրդի կողմից։ Գրում է «Ազատությունը»։

Նամակում, որը թվագրված է հուլիսի 16-ով և հայտնվել է «Ազատության» Current Time-ի տրամադրության տակ, Շառլ Միշելը նշել է, որ հաշվի է առնում Հունգարիայի վարչապետի կարծիքներն ու առաջարկները, բայց միևնույն ժամանակ հիշեցնում է, որ Ուկրաինայի վերաբերյալ ԵՄ դիրքորոշումը համաձայնեցվել է կոնսենսուսով և հաստատվել հունիսին կայացած վերջին առաջնորդների գագաթնաժողովի ժամանակ։

Եվրոպայի խորհրդի նախագահն ասել է, որ այդ օրը Եվրամիությունը վերահաստատել է Ուկրաինային և նրա ժողովրդին աջակցելու անսասան հանձնառությունը՝ որքան անհրաժեշտ կլինի։

Միշելը նաև հիշեցնում է Օրբանին, որ ԵՄ Խորհրդում ռոտացիոն նախագահող Հունգարիան միջազգային ասպարեզում Միության անունից հանդես գալու մանդատ չունի։

Շառլ Միշելը հերքել է Օրբանի պնդումը, թե ԵՄ-ն «պատերազմական քաղաքականություն» է վարում՝ նշելով, որ իրականում հակառակն է՝ «Ռուսաստանն է ագրեսորը, իսկ Ուկրաինան՝ զոհը, որն իրացնում է ինքնապաշտպանության իր օրինական իրավունքը»։

ԵՄ պաշտոնյան Ռուսաստանի կողմից իր զորքերի դուրսբերումն Ուկրաինայից համարել է խաղաղության ամենաուղիղ ճանապարհը։

Նամակում Եվրախորհրդի նախագահն ամփոփել է՝ Ուկրաինայի վերաբերյալ ոչ մի քննարկում չի կարող տեղի ունենալ առանց Ուկրաինայի։

Շառլ Միշելը նամակի կրկնօրինակն ուղարկել է ԵՄ անդամ երկրներին՝ նշելով, որ նամակագրության մասին կտեղեկացվի նաև Ուկրաինան։

Հուլիսի 1-ից Հունգարիան ռոտացիոն կարգով ստանձնել է Եվրոպական խորհրդի նախագահությունը, որից անմիջապես հետո վարչապետ Վիկտոր Օրբանը ացելել է Կիև, Մոսկվա, Պեկին՝ այդ երկրների ղեկավարների հետ քննարկելով Ուկրաինայի հակամարտությունը։

Նա իր հանդիպումներն անվանել է «խաղաղության առաքելություն»։

Ամենից շատ դիտված

09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
20:00 Եթե մեր եղբորը չթողնեին, ամբողջ աշխարհի եզդիներով ոտքի էինք կանգնելու
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
15:35 Արդյոք քաղաքական կուսակցությունները պետք է զբաղվեն բարեգործությամբ․ Արեգա Հովսեփյան
17:14 Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը. փաստաբանը դիմել է Ալիևին
10:51 MegaMarket-ն ազատվել է վաճառողների նկատմամբ պատասխանատվությունից՝ ԱԹՍ-ների հարձակումների դեպքում