Ներքին 2 տարի առաջ - 09:15 16-07-2024

Կողմերը բարդ ընտրություն կատարելու և ռուսական շահերն արհամարհելու կամք այսօր չունեն

Տասնամյակներ շարունակ Արցախյան հակամարտության միջորդները, խաղաղության կողմնակիցները խոսում էին փոխզիջումների մասին, ակնարկելով, որ հայ-ադրբեջանական կարգավորումը հնարավոր է, եթե ՀՀ-ն դուրս բերի զորքերը Արցախի հարակից ազատագրված տարածքներից կամ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը հետաձգվի, կամ Արցախը հրաժարվի անկախության գաղափարից և այլն։ Ներկայում Արցախը զավթված է։ Զավթված են նաև ՀՀ ինքնիշխան տարածքի որոշ հատվածներ։ Առաջին հայացքից՝ ՀՀ-ն ամեն ինչ զիջել է և զիջելու տեղ էլ չկա։ Սակայն հիմա նույնպես խոսվում է ծանր փոխզիջումների մասին։

Մասնավորապես՝ ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Մեթյու Միլերը՝ պատասխանելով ճեպազրույցի ընթացքում լրագրողի հարցին հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ, ասել է. «Երկու երկրների միջև խաղաղության պայմանագիրը շատ մեծ նշանակություն կունենա այդ երկրների համար։ Այն մեծ նշանակություն կունենա տարածաշրջանի, խաղաղության, կայունության, տարածաշրջանի անվտանգության համար։ Մենք, իրոք, կարծում ենք, որ համաձայնությունը հնարավոր է, բայց այն պահանջում է երկու կողմերին կատարել բարդ ընտրություններ և գնալ ծանր փոխզիջումների»: Ի՞նչ փոխզիջումների մասին է ակնարկում ամերիկացի պաշտոնյան։ ՀՀ-ն էլ զիջելու բան ունի՞։

Առաջին հերթին նկատելի են ռուս-թուրք-ադրբեջանական պահանջները։ Ալիևը պահանջում է փոխել ՀՀ սահմանադրությունը և նախաբանից հանել Անկախության հռչակագրի մասին հղումը։ Իսկ Թուրքիան, Մոսկվան ու Բաքուն ուզում են Սյունիքով անցնող արտատարածքային ճանապարհ, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցք»։ Կարելի՞ է սրանք համարել ծանր զիջումներ։ Ենթադրաբար՝ այո։

Եթե ԱՄՆ պաշտոնյան ակնարկում է ծանր փոխզիջումների մասին, ապա կարելի է կասկածել, որ ՀՀ-ն, մասնավորապես՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, պատրաստակամություն է հայտնել գնալ այդ զիջումների։ Հետևաբար՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները պետք է այս կասկածները ցրեն և հանրությանն ազնվորեն ասեն, թե ինչ են մտադիր զիջել խաղաղության համաձայնագրի համար։

Թե ի՞նչ ծանր զիջումներ է ակնկալվում Ադրբեջանի կողմից, տակավին անհայտ է։ Ենթադրելի է, որ խոսքն առաջին հերթին վերաբերում է ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը։ Իսկ եթե ավելի հեռուն նայենք, ապա ենթադրելի է, որ խոսք կարող է լինել նաև արցախահայերի վերադարձի և նրանք իրավունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի մասին։

Արցախին վերաբերվող հարցերն օրակարգում պահելու պարագայում ՀՀ-ն կարող է մոտեցնել խաղաղության համաձայնագրի ստորագրման օրը։ Սակայն կան հիմնավոր կասկածներ, որ ՀՀ իշխանությունը, մասնավորապես բանակցող Արարատ Միրզոյանը ԱՄՆ-ում Արցախի մասին չի խոսել, այլ ընդամնենը հնարավոր է համարել, որ հայկական կողմը զիջումներ կանի։

Իրականում՝ փոխզիջումների թեման այստեղ մակերեսային է։ ԱՄՆ պաշտոնյայի խոսքի մեջ խորքային նշանակություն ունի «բարդ ընտրույթունների» մասին ակնարկը։ Հայաստանի և Ադրբեջանի համար բարդ ընտրությունը, ենթադրաբար, վերաբերում է քաղաքակրթական ընտրությանը, Ռուսաստանի հետ հարաբերությունները վերանայելուն և նրան տարածաշրջանից դուրս հրավիրելուն։ Սա, իրոք, բարդ է Նիկոլ Փաշինյանի համար, քանի որ նա 2018-ին իշխանության է եկել ռուսների աջակցությամբ և խոստացել, որ չի վերանայելու հայ-ռուսական օրակարգն ու պայմանագրերը։ Նույնպիսի բարդ դրության մեջ է նաև Ալիևը, որը պարտական է Պուտինին Արցախը զավթելու և հայաթափելու հարցում վերջինիս ցուցաբերած մեծ աջակցության համար։

Կարճ ասած՝ կողմերն այս բարդ ընտրությունը կատարելու և ռուսական շահերն արհամարհելու կամք այսօր չունեն։ Եվ այս պատճառով խաղաղության համաձայնագիրը չի ստորագրվի առաջիկայում։ Դրա համար Ալիևը ամեն օր կարող է հորինել նոր նախապայման, իսկ Փաշինյանը կարող է չանկեղծանալ ու չասել, թե որն է խաղաղության պայմանագրի ստորագրումը ձգձգելու իրական պատճառը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
20:58 Մադրիդից Փարիզ թռչող ինքնաթիռը 7700 արտակարգ ազդանշան է տվել և վայրէջք կատարել Բորդոյում