Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 19:30 15-07-2024

Փաշինյանն ու իր կինը գնացել էին ֆուտբոլ, որովհետև այլ թեմաներ կային քննարկելու. հարցում

Երեկ Բեռլինում տեղի ունեցավ Իսպանիա-Անգլիա ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը, որին ներկա է եղել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, որը ֆեյսբուքյան իր էջում մարզադաշտից տեսանյութ էր հրապարակել։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել, թե իրենց կարծիքով՝ ինչո՞ւ են Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին հրավիրվել ֆուտբոլ նայելու։

«Երևի այնտեղ հարցեր ունեն, թեմա կա խոսալու, մենք չենք իմանում»,- ասաց մի տղամարդ։ Մեկ այլ քաղաքացի էլ հավելեց, որ դրանում ամոթ բան չկա, և ամբողջ աշխարհին են հրավիրում։

Հիշեցնենք, Եվրոպայի առաջնության եզրափակչում Իսպանիան 2-1 հաշվով հաղթեց Անգլիայի ընտրանուն և չորրորդ անգամ վաստակեց Հին մայրցամաքի չեմպիոնի տիտղոսը:

Մանրամասները՝ տեսանյութում։