Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 20:36 15-11-2022

Ես չեմ գնացել ԱԺ՝ այնտեղ տիեզերական աղտոտվածություն քննարկելու․ Աննա Մկրտչյան

«Պարզից էլ պարզ: Առնվազն նախորդող երկու շաբաթների ընթացքում անդադար հարցազրույցներ եմ տվել ու անկեղծ բացատրել եմ ԱԺ գնալ-չգնալու հարցը»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

«Բացատրել եմ առանց ավելորդ բառերի ու խճճված մտքերի։ Հիմա, նորից անում եմ նույնը։

Ոնց ուզում է թող հնչի միևնույն է գրելու եմ, որովհետև գրածիս անհերքելի ապացույցն իմ անշեղ ու աննահանջ վարքն է եղել դավաճան նիկոլի ու անհայրենիք ուսապարկերին դեմ դիմաց կանգնած։ Ի տարբերություն շատ շատերի, ովքեր անգամ նիկոլին չտեսնելով կես բառ չեն խիզախել ասել «դե մարդ ես հազար անցանկալի հետևանք կա, որից խուսափել է պետք» բանաձևով։

Չկիրառելով այդ բանաձևն ու նմանօրինակ խիստ «տեղին» ու «ծանրակշիռ» հանգամաքները, ԱԺ-ում եղել եմ բացառապես մի նպատակով (նպատակը չեմ բացում, որովհետև դժվար չէ հրապարակային գործունեությունիցս տեղյակ լինել ու չկռահել)։ Ես չեմ գնացել այնտեղ տիեզերական աղտոտվածություն քննարկելու, կամ լուրջ դեմքով պետաիրավական քննարկումների մասնակցելու դավաճանների հետ։

Այո՛, շատ կուզեի մայիսին այս մղձավանջն ավարտված լիներ։ Հիմա լիներ ուրիշ ԱԺ, կառավարություն և այլն։ «Ինչի չավարտվեց»-ի մասին էլ եմ շատ խոսել ու էլի կխոսեմ։ Հիմա ուղղակի դրա մասին չէ ասածս։

Բայց չստացվեց։ Մղձավանջը երկարաձգվեց։ Այս պահին կա միայն մեկ բան անելու։ Մնալ ԱԺ-ում ու ապահովել դրանց այն դիսկոմֆորտը, որը ստեղծվել էր 8-րդ գումարման ընդդիմադիր կազմը տեսնելիս։

Հայաստանի թշնամիների փողերով ու ռեսուրսով երկիր զավթածները հիմա էլ իրենց սիրելի «միջազգայիններից» անհարմար ընդդիմությունից ազատվելու թույլտվություն են ստացել։ Հունվարին մեզանից ազատվելու հնարավորությունը ես դրանց չեմ տալու, թեկուզ ձեր չհասկացված հայացքների ներքո (միևնույն է արդեն սովոր եմ, ԱԺ ամբիոնից ելույթներս վկա):
Ոչինչ չի փոխվել, որևէ բան չի բացառվել։ Օր առաջ դրա հեռացումն եմ ուզում ու կարևոր չէ, թե…»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ