Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախnւզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Արտաքին 2 տարի առաջ - 11:03 14-07-2024

Համաշխարհային առաջնորդները արձագանքել են Թրամփի մահափորձին

Աշխարհի քաղաքական առաջնորդներն արձագանքել են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի մասին լուրին։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն առաջին արձագանքողներից էր, հայտնում է USA Today-ը։


Ըստ Նաթանյահուի, ինքը և իր կինն աղոթում են նախկին նախագահ Դոնալդ Թրամփի համար։

«Ես և Սառան ցնցված էինք նախագահ Թրամփի վրա ակնհայտ հարձակումից։ Մենք աղոթում ենք նրա անվտանգության և շուտափույթ ապաքինման համար»,- գրել է Իսրայելի վարչապետը X-ի իր միկրոբլոգում։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նույնպես շտապել է իր աջակցությունը հայտնել ԱՄՆ նախկին նախագահին, որին նա հանդիպել էր ընդամենը օրեր առաջ Ֆլորիդայում գտնվող Թրամփի Մար-ա-Լագոյի նստավայրում:

«Իմ մտքերն ու աղոթքները նախագահ Դոնալդ Թրամփի հետ են այս մռայլ ժամերին»,- գրել է Օրբանը։

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն այս առիթով դատապարտել են քաղաքական բռնության բոլոր ձևերը:

Սթարմերն X-ի իր միկրոբլոգում հայտարարել է, որ «ցնցված է» մահափորձից և որ իր «լավագույն մաղթանքներն» է հղում ԱՄՆ նախկին նախագահին և նրա ընտանիքին։

«Սա չի կարելի գերագնահատել. քաղաքական բռնությունն անընդունելի է», - գրել է Թրյուդոն սոցիալական ցանցերում: «Իմ մտքերը նախկին նախագահ Թրամփի, միջոցառմանը ներկաների և բոլոր ամերիկացիների հետ են»:

Չիլիի նախագահ Գաբրիել Բորիչը հայտարարել է, որ բռնությունը սպառնալիք է ժողովրդավարության համար:

«Չիլիի անունից ես միանշանակ դատապարտում եմ այն, ինչ տեղի ունեցավ այսօր Միացյալ Նահանգներում։ Մենք նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուտափույթ ապաքինման, փաստերի պարզաբանման և արդարադատության հաղթանակի հույս ունենք»,- գրել է Բորիչը։

Թրամփի դեմ մահափորձին արձագանքել է նաև Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Ես խորապես ցնցված եմ նախկին նախագահ Թրամփի նախընտրական հանրահավաքում հրաձգությունից։ Մաղթում եմ Դոնալդ Թրամփին շուտափույթ ապաքինում... Քաղաքական բռնությունը տեղ չունի ժողովրդավարության մեջ»,- ասել է նա։

Իր հերթին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ցնցված է Թրամփի վրա հարձակման լուրից։

«Հերթական անգամ մենք ականատես ենք լինում քաղաքական գործիչների նկատմամբ անընդունելի բռնությունների»,- ասել է նա։

Միջադեպին արձագանքել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Նման բռնությանն արդարացում չկա, այն տեղ չունի աշխարհում։ Բռնությունը երբեք չպետք է գերիշխի»,- նշել է Զելենսկին։