Ներքին 2 տարի առաջ - 18:57 12-07-2024

Ստորագրվել է Կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման ծրագրի բաղադրիչի խորհրդատվական պայմանագիրը

Շրջակա միջավայրի նախարարությունն՝ ի դեմս նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի և «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի Պահպանվող տարածքների և կենսաբազմազանության բաղադրիչի մասով իրականացնող խորհրդատու ընտրված «Բնության համաշխարհային հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղի գրասենյակն՝ ի դեմս տնօրեն Կարեն Մանվելյանի, ստորագրել են բաղադրիչի իրականացման խորհրդատվական պայմանագիրը։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:

Պաշտոնական ստորագրման արարողությանը ներկա են եղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Թինտրուպը, Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Ողջունելով գործընկերներին՝ նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը նախարարության անունից երախտագիտություն է հայտնել Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության շարունակական և վստահ համագործակցության համար։

«Կարևոր է նշել, որ տարիներ շարունակ համատեղ իրականացված մի շարք ծրագրեր և արդյունավետ միջոցառումներ իրականացնելու արդյունքում մենք հասել ենք ոլորտի կարևոր խնդիրների լուծմանը և այժմ մեր համագործակցությունը տեղափոխել ենք փոխադարձ վստահության առավել բարձր մակարդակ։

Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ շրջակա միջավայրի նախարարությունը բնապահպանական հիմնախնդիրների, ոլորտի կարևոր նախաձեռնությունների իրականացման ընթացքում մշտապես հենվել է Գերմանիայի Կառավարության օժանդակության և աջակցության վրա»,-նշել է նախարարի տեղակալը։

Հայ-գերմանական ակտիվ համագործակցության արդյունքում 2018 թվականի նոյեմբերի 31-ին Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև ստորագրվել է «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» դրամաշնորհային ամենամեծ ծրագիրը, որի ընդհանուր բյուջեն ներկայումս կազմում է 26,2 միլիոն եվրո։

Ծրագիրը տևողությումնը՝ 6 տարի է:

Այն հանդիսանում է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ամենակարևոր ծրագրերից մեկը, քանի որ դրա իրականացման արդյունքում մենք հասնելու ենք պահպանվող տարածքների և անտառների կայուն կառավարմանը, հարակից համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը, շրջակա միջավայրի ոլորտի ամենակարևոր բարեփոխման՝ Էկոպարեկային ծառայության կայացման օժանդակմանն ու աջակցությանը։

Ծրագիրը իրականացվում է 4 հիմնական ուղղություններով՝
✅կենսաբազմազանություն և պահպանվող տարածքներ
✅կայուն անտառտնտեսություն,
✅ պահպանվող տարածքներին և անտառային տարածքներին կից տեղական համայնքների զարգացում,
✅ պահպանվող տարածքների կայուն ֆինանսավորում։

Ծրագրի Կենսաբազմազանության և բնության հատուկ պահպանվող տարածքների բաղադրիչի շրջանակներում նախատեսվում է՝
✅ ԲՀՊՏ կառավարման պլանների մշակում,
✅ նոր ԲՀՊՏ- ների ստեղծման առաջարկի ներկայացում
✅ ԲՀՊՏ-ների կառավարման համակարգի արդյունավետության բարձրացում
✅ ԲՀՊՏ-ները կառավարող ՊՈԱԿ-ների ձեռնարկատիրական եկամուտների ավելացում
✅ Էկոզբոսաշրջության խթանում
✅ հարակից համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում
✅կենդանական և բուսական աշխարհի հաշվառում
✅ կարմիր գրքի վերանայում
✅ մոնիտորինգի համակարգի ներդրում և այլն։

«Մեր գործընկեր WWF-ի հետ մենք անցել ենք երկարամյա համատեղ աշխատանքի արդյունավետ ուղի և ուրախ ենք, որ այս Ծրագրի շրջանակներում մեր Խորհրդատու ընկերությունը հենց այս կազմակերպությունն է։

Հուսով եմ, որ Կազմակերպության երկարամյա փորձառությունն ու մասնագիտական բարձր որակական հենքը կհանգեցնի Ծրագրով սահմանված թիրախների լիարժեք իրականացմանը»,-ստորագրման արարողությունն ամփոփել է նախարարի տեղակալը։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի