Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:19 11-07-2024

Օրը 5 անգամ հագուստ ենք փոխում, փոշուց ճար ու հնար չկա. 4-րդ գյուղի բնակիչները բողոքում են

Oragir.News-ն իր ընթերցողներից ստացած ահազանգերից հետո այցելեց Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամաս (4-րդ գյուղ), որտեղ արդեն մի քանի ամիս շարունակ նոր ջրագիծ կառուցելու աշխատանքներ են իրականացվում, ինչի հետևանքով քանդել են տարածքի բոլոր ճանապարհները։

Թե որքան ժամանակ են այս աշխատանքները սկսվել, քաղաքացիները նշեցին տարբեր ժամկետներ՝ 1, 2, 3 ամիս, ոմանք անգամ՝ 5, բայց թե դեռ ինչքան կշարունակվեն նոր ջրագիծի կառուցման աշխատանքները, ոչ ոք հստակ չգիտեր։

Բնակիչները բողոքում են փոշուց, աղտոտվածությունից, բայց միաժամանակ շատերը գոհ են նոր ջրագծի կառուցումից։ Այն մարդիկ, որոնց տները գտնվում են քանդված ճանապարհների մոտ, սրտնեղեցին, որ իրենց տները «մաքրելու կարիք չկա», որովհետև վայրկյաններ անց նույն վիճակն է՝ փոշի և կեղտ։

«Ամբողջ օրը պիլիսոսը ձեռքներս փոշի ենք քաշում, ի՞նչ կարող ենք ասել։ Այս տարի, հավանաբար, մինչև վերջ այսպես կմնա, չեն հասցնի ավարտել։ Հնարավո՞ր է՝ մարդ այս ձևով 1 տարի ապրի։ Գիշեր-ցերեկ մի թեթև քամի է լինում, փոշին դնում է ներսը։ Օրը 5 անգամ հագուստ ենք փոխում»,- նշեց բնակիչը։

Ավելի վաղ Oragir.News-ն անդրադարձել էր խնդրին։ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի (4-րդ գյուղ) բնակիչներն ահազանգել էին, որ ջրագծեր անցկացնելու համար բոլոր փողոցներում ամիսներ առաջ քանդման աշխատանքներ են կատարել, իսկ խողովակների անցկացումից հետո չեն ասֆալտապատել, այլ հող ու ավազ են լցրել, ինչը մի շարք խնդիրներ է առաջացրել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան