Ուղիղ եթեր
Զոհվածների՝ ՔՊ-ին սատարող ծնողները X զորամասը քանդելու մեջ մեղադրում են այն կառուցողին
copy image url

Զոհվածների՝ ՔՊ-ին սատարող ծնողները X զորամասը քանդելու մեջ մեղադրում են այն կառուցողին

Ներքին 11 ամիս առաջ - 18:30 10-07-2024
Արցախյան բոլոր պատերազմներում զոհված հերոսներին նվիրված հուշարձան-թանգարանի՝ X զորամասի շուրջ նոր զարգացումներ են տեղի ունենում։

Oragir.News-ի տեղեկություններով՝ իշխանությունները սեփական անկարողությունը բարդել են տարածքը թանգարանի վերածած, Արցախյան բոլոր պատերազմների մանակից Աղաբեկ Խաչատրյանի՝ Բեկի վրա։

«Ինձ համար մեծ ցավ է, որ զոհվածներին նվիրված հուշահամալիրը որոշել են քանդել և տեղափոխել, բայց նույնքան ցավ է, որ իմ մարտական ընկերոջը՝ Բեկին են թիրախավորում։ Բեկը այս տարածքի թուղթ է ունեցել ժամանակին, բայց ինչ-ինչ խնդիրների բերումով, այդ թվում՝ ֆինանսական, չի կարողացել թղթաբանությունը ավարտին հասցնել ու սեփականաշնորհել։ Հուշարձանը սարքելուց երկար տարիներ են անցել։ Եվ վերջին մի քանի տարում հայտնվել է ոմն ամերիկահայ մեծահարուստ և հայտնել, որ ինքն է սեփականատերը, և որ տարածքը պետք է ազատվի։

Թե՛ Բեկը, թե՛ զոհվածների ծնողները նախորդ տարի մեծ աղմուկ բարձրացրին, որպեսզի կանխեին քանդման աշխատանքների գործընթացը։ Կարծես թե ամեն ինչ հանդարտվել էր, բայց հիմա նորից ակտիվացավ թեման, ավելին՝ արդեն սկսել են ապամոնտաժել հուշարձանը։

Այս ամենի ֆոնին, մեր հերոսների ծնողները, որոնք նախորդ տարի հայտարարում էին, թե որևէ մեկին թույլ չեն տա մոտենալ X զորամասին, այսօր լուռ են։ Բայց դրան զուգահեռ ներքին խոսակցություններում մեղադրանքներ են հնչեցնում Բեկի հասցեին, ինչն ինձ համար անթույլատրելի է։ Ասում են՝ Բեկն է համաձայնել, որ տարածքը ապամոնտաժեն և տեղափոխեն։ Հարգելի՛ ծնողներ, Բեկը չի՛ համաձայնել, դատարանն է նման վճիռ կայացրել։

Եթե դուք բողոք ունեք, ապա ձեր բողոքը դատարանին ուղղեք, իշխանության այն բարձրաստիճան պաշտոնյաներին ուղղեք, որոնց հետ հանդիպումներ էիք ունենում և հիմա էլ ունենում եք»,- ասաց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ զոհվածների ծնողների միջոցով Բեկին թիրախավորելը իշխանությունների ձեռքի գործն է, որպեսզի իրենց որևէ մեկը չմեղադրի․

«Ծնողներին գործիք են սարքել, ու հիմա նրանք այդ թեզն են առաջ տանում, թե Բեկն է մեղավոր, Բեկը ժամանակին պետք է ասեր, որ թղթաբանության խնդիր կա, մենք մեր տղաների լուսանկարները չէինք տանի և փակցնի այնտեղ և այլն։ Ես չեմ ուզում անուններ տալ, բայց եթե այսպես շարունակվի, ստիպված կլինեմ դա անել։

Եթե իշխանությունները, մասնավորապես՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սեփականաշնորհված գարաժների մասին խոսելիս կարողանում է ասել՝ կապ չունի, պետք է քանդենք, ապա այս հարցում ևս կարող էր միջնորդել։ Սուտ է, որ իրենց ձեռքին ոչ մի լծակ չկա։

Ձեզ համար տարօրինակ չէ՞, որ այստեղ ակցիաներ էին լինում, հացադուլներ, Ավինյանի հետ հանդիպում, բայց այսօր որևէ մեկը այստեղ չէ»։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Աղաբեկ Խաչատրյանի հետ, սակայն վերջինիս հեռախոսն անջատված էր։

Հիշեցնենք, որ Oragir.News-ը հուլիսի 3-ին Ուլնեցի փողոցում արձանագրել էր, որ հուշահամալիրի ապամոնտաժման աշխատանքները մեկնարկել են։ Ընդ որում, հերոսներին նվիրված «X զորամասը» քանդում են ազգությամբ հնդիկները, հայերը հրաժարվել են զոհվածներին նվիրված հուշարձանին մատով կպչել։

Ամենից շատ դիտված

16:00 Աշխարհում կա միայն 4 երկիր, որտեղ բաշխիչ ցանցերը մասնավոր են, և նրանցից միայն ՀՀ–ում է, որ կա մոնոպոլիա
15:00 Մարտի 1-ի գիշերը Փաշինյանը մեր տան դուռը թակեց․ առավոտ շուտ վազել եմ հագուստ գնելու, որ հագնելու բան ունենա
14:00 Միջանցքը կվերցնեն էլ, կշահագործեն էլ․ Էրդողանը Փաշինյանին «փշի-փշի» է անում
15:42 Վարորդը ծեծել և ավտոբուսից դուրս է շպրտել դպրոցական աղջկան՝ գումարը չվճարելու պատճառով
13:02 Գերագույն սրբապիղծը փաստացի հրահանգեց ապօրինաբար խուզարկել Վեհարանը
22:00 4 անշարժ գույք, 2 մեքենա, 5․4 մլն կանխիկ, 24․7 մլն եկամուտ․ Դավիթ Խուդաթյանի և նրա ընտանիքի ունեցվածքը
23:01 Պուշկինյան ոլորաններում բախվել են 2 «Mercedes», կա 6 վիրավոր
11:35 Դուք Նիկոլի փաստաբանն եք, ձեզ հետ տեղի է ունեցել ամենավատ բանը․ Աննա Մկրտչյան
14:30 Փաշինյանի կնիկն օրը 6000 դոլար ա ծախսում, բայց թոշակառուն հացի փող չունի. բագրատաշենցի
20:36 Հերթը հասավ «Նոր Զովք»-ին. ապամոնտաժել են օրերս կառուցված սուպերմարկետը