Ներքին Տեսանյութ Հարցում 2 տարի առաջ - 14:20 08-07-2024

Մեզ պետք է ուժեղ մարդ, որ ասի՝ ձեզ խելոք պահեք, ա՛յ Պուտին, ա՛յ Ալիև. հարցում

Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակաբար բավարարում է Ադրբեջանի կողմից ներկայացվող բոլոր պահանջները՝ լինեն դրանք տարածքային, թե այլ։ Այս ամենը դժգոհություն է առաջացրել բնակաչության մի մասի մոտ։

Oragir.News-ը շրջել է Երևանում, զրուցել քաղաքացիների հետ և հարցրել, թե իրենց կարծիքով ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ տալիս է, սակայն ոչինչ չի պահանջում Ալիևից։

«Վախկոտի մեկն է»,- վրդովված ասաց մի քաղաքացի։

«Մեզ պետք ա ուժեղ մարդ, որ ձեռքը սեղանին խփի, ասի՝ ձեզ խելոք պահեք ա՛յ Պուտին, ա՛յ Ալիև»,- ասաց անցորդներից մեկը։

Եղան նաև Փաշինյանին սատարող կարծիքներ։ «Մենք Հայաստանի տարածքից հողեր չենք տվել։ Տավուշի էդ գյուղերից՝ 1991թ․-ին սովետական սահմաններով նախատեսված էդ հողերից, երբ Ղարաբաղը վերցրեցինք, ադրբեջանցիները վախեցան, էդ չորս գյուղերից փախան»,- նշեց տարեց մի քաղաքացի։

Նշենք, որ այս տարի Նիկոլ Փաշինյանը, կատարելով ադրբեջանական պահանջը, հանձնեց Տավուշի սահմանամերձ որոշ տարածքներ պիլոտային սահմանազատման անվան տակ։ Ադրբեջանական պաշտոնյաները տարբեր ամբիոններից խոսում են նաև ադրբեջանական անկլավների մասին։ Իսկ Ալիևը ՀՀ սահմանադրության փոփոխությանն առնչվող պահանջը ներկայացնում է որպես խաղաղության պայմանագրի գլխավոր նախապայման։ Հանրային դժգոհություն կա, որ Փաշինյանը կատարելու է նաև այս պահանջները։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին