Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:06 11-09-2023

КВН-ում չեք, ձեզ կոռեկտ պահեք ու հարգանք ունեցեք. պատգամավորը՝ ՏԿԵՆ փոխնախարարին

Խնդրում եմ տեղեկացնեք վերջին 5 տարիների ընթացքում ծռայողական մեքենաների թվի փոփոխության ինչ միտում եք արձանագրել Հայաստանում։ Այսօր ԱԺ-ում ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Պատգամավորը պարզաբանեց, որ ցանկանում է իմանալ թե 2018 թվականի և 2022 թվկանի դեկտեմբերի 31-ի դրությամբ քանի ծռայողական մեքենա է եղել Հայաստանում:

Փոխնախարարը հայտնեց, որ այդ թվերն առկա են կառավարության համապատասխան որոշումներում:

«Կարելի է բացել և նայել: Հիմա այս ամբողջ օրենքի նախագծի իմաստն հետևյալում է, որ լիազորող նորմ սահմանվի, որպեսզի կառավարությունը կարողան միասնական որոշմամբ այդ չափորոշիչները սահմանի: Եթե հստակ կոնկերտ թիվ եք ուզում՝ այս պահին չեմ կարող ասել, բայց եթե կառավարության համապատասխան որոշումը բացեք կկարողանաք ծանոթանալ թվերին»,-պատասխանեց Արմեն Սիմոնյանը:

Արթուր Խաչատրյանն արձագանքեց. «Պարոն Սիմոնյան, թե ինչ կարող եմ անել հավատացնում եմ Ձեզ, որ բավականին լավ գիտեմ»:

Փոխնախարարն ընդհատեց՝ ասելով.«Ես հուսով եմ»:

«Հույսերը պահեք ձեզ, դուք այստեղ ԱԺ-ում եք գտնվում, ոչ թե КВН-ում: Պարոն Արշակյան, խնդրում եմ զեկուցողին ասեք մի քիչ հարգանք դրսևորի»,- հավելեց Խաչատրյանը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ