Ներքին 2 տարի առաջ - 12:17 07-07-2024

Սուտ է, չեմ կարծում, որ 20-ամյա զինվորը պարտքերի պատճառով է ինքնասպանություն գործել. ավագանու անդամ

«Համացանցում տարածվող տեղեկությունը, թե Վերին Շորժայի հատվածում տեղակայված դիրքում մահացած հայտնաբեված պայմանագային զինծառայող 20-ամյա Սարգիս Խաչատրյանը պարտքերի պատճառով ինքնասպանություն է գործել, իրականությանը չի համապատասխանում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Վարդենիս համայնքի ավագանու անդամ Արաքսյա Հայրապետյանը, որը նաև մահացած զինծառայողի ընտանիքի մտերիմն է:



«Այսօր Սարգիսի ծառայության 2-րդ տարին լրացավ, ուղիղ 2 տարի առաջ այս օրը բանակ զորակոչվեց: Իրենք 4 երեխա էին, ինքը մեծն էր: 2 եղբայր ծառայում էին բանակում, փոքր եղբայրը ծառայության կեսից առողջական խնդիրներ ունեցավ, ազատեցին, հետո սիրտը ստենդավորեցին...

Իրենց հայրը 2 տարի առաջ մահացել է, բայց միասին չէին ապրում: Իրենք ապրել են իրենց մայրիկի և տատիկի հետ:

Իրենց պահել են մայրիկն ու տատիկը և շատ լավ են պահել, շատ հոգատար, ուշադիր:

Սարգիսի և մոր հարաբերությունները չեն եղել մայր ու որդի, իրենք եղել են ընկերներ: Սարգիսը ամեն բան կիսվոմ էր իր մամայի հետ՝ լավ-վատ, իր հետագա անելիքների մասին: Եթե նման խնդիր լիներ՝ պարտքեր և այլն, հաստատ կկիսվեր մայրիկի հետ, բայց հիմա նման ապատեղեկատվություն է տարածվում:

Սարգիսը չտեսնված տղա էր, երբևէ վատ բան չենք տեսել ու լսել նրա մասին, բոլորի հետ հարգալից էր»,- ասաց Արաքսյա Հայրապետյանը:



Նրա խոսքով՝ 2020 թվականի պատերազմից հետո Սարգիսը անհամբեր սպասում էր, թե երբ է զորակոչվելու.

«Իր երազանքն էր համազգեստ հագնել, այնքան շատ էր սիրում ծառայությունը, որ դիմում էր գրել՝ 5 տարով որպես պայմանագրային ծառայեր: Պատերազմից հետո ինքը ուրիշ ձևով էր նայում համազգեստին, հայրենիքին, հողին...

Նույնն էլ իր մայրը՝ տիկին Թամարան, յուրահատուկ կին է: Ամեն անգամ, երբ եկեղեցի էր գնում, առաջին մոմը վառում էր իր զինվոր որդու և բոլոր զինվորների համար, ասում էր՝ թող որ մի երեխու հետ վատ բան չպատահի»:



Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 3-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Սարգիս Արթուրի Խաչատրյանը:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում