Ներքին 2 տարի առաջ - 15:49 10-11-2023

Շոկի մեջ ենք, նա չէր կարող ինքնասպանություն գործել․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերված 24-ամյա տղան 4-րդ գյուղից էր

Երեկ հայտնի դարձավ, որ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Երևանի բնակիչ 24-ամյա Ղուկաս Ղ․-ի մարմինը։

Oragir.News-ի տեղեկություններով՝ մահացածը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի բնակիչ էր։

Մահացած երիտասարդի հարևանները մեզ հետ զրույցում ասացին, որ կատարվածն իրենց համար շոկային է, և որ չեն հավատում ինքնասպանության վարկածին․

«Շոկի մեջ ենք, չենք հավատում, նա չէր կարող ինքնասպանություն գործել։ Նորմալ, շնորհքով տղա էր, շատ լավ ընտանիքից, 2 քույր ունի, երկուսն էլ ամուսնացած են, ապրում էր ծնողների հետ, առավոտ գնում էր գործի, երեկոյան տուն գալիս․․․ Երեկ իմացանք, որ կամրջի տակից են դին գտել․․․»։

Oragir.News-ը Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանից հետաքրքրվեց, թե արդյոք դատաբժշկական փորձաքննություն անցկացվել է, բռնության հետքեր եղե՞լ են տղայի մարմնի վրա, թե՞ ոչ։

ՔԿ-ից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․

«Քննություն է իրականացվում, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, բայց վերջնական եզրակացությունը կարվի փորձաքննության եզրակացությունը ստանալու, քերական գործի տվյալներն իմի բերելու արդյունքում»։

Ճշտող հարցին՝ արդյոք տղայի մոտ գրություն եղե՞լ է, ՔԿ-ից պատասխանեցին որ նման տվյալներ չունեն։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից