Արտաքին 5 տարի առաջ - 16:55 26-05-2021

Բելառուսում անկարգությունների մեջ մեղադրվող 17-ամյա երիտասարդը ինքնասպանություն է գործել

Բելառուսում նախագահական ընտրություններից հետո անկարգությունների մեջ մեղադրվող 17-ամյա Դմիտրի Ստախովսկին ինքնասպանություն է գործել: Այս մասին հայտնում է «Վիասնա» իրավապաշտպան կենտրոնը:

Ստախովսկին որբ էր և ապրում էր Մինսկի հանրակացարանում: Հենց հանրակացարանի անձնակազմն է մատնանշել, որ նա մասնակցել է բողոքի ցույցերին, որից հետո երիտասարդը դարձել է քրեական գործի մեղադրյալ: Մայիսի 25-ին Դմիտրին հարցաքննվել է:

Մահից առաջ Ստախովսկին սոցիալական ցանցերում գրել էր, որ իր արարքի մեղավորը Քննչական կոմիտեն է: «Եթե նրանք չշարունակեին բարոյապես ճնշել ինձ, կարծում եմ, որ չէի որոշի այնպիսի սարսափելի արարքի գնալ, ինչպիսին ինքնասպանությունն է: Բայց ուժերս վերջանում էին», - բացատրել է Դմիտրին:

Նախագահի ընտրությունները Բելառուսում անցկացվել էին 2020 թվականի օգոստոսի 9-ին: ԿԸՀ-ն հայտարարել էր, որ վեցերորդ ժամկետում առաջադրված Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել էր ձայների 80 տոկոսը: Սա մի քանի ամիս տևած զանգվածային բողոքի ակցիաների պատճառ էր դարձել:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց