Մշակույթ 2 տարի առաջ - 16:25 04-07-2024

«Կնոջս անունը Մորիս է» ներկայացման պրեմիերայով նշվեց Հակոբ Ղազանչյանի 65-ամյակը

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը հուլիսի 3-ին տոնեց 65-ամյակը:
Նույն օրը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատոնում տեղի ունեցավ Րաֆֆի Շարտի «Կնոջս անունը Մորիս է» կատակերգությունը, որը բեմադրել էր Հակոբ Ղազանչյանը։

Ղազանչյանը ներկայացման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում անկեղծացավ՝ Րաֆֆի Շարտի ստեղծագործությունը շուրջ 20 տարի առաջ կրկին բեմադրել էր։
«Բարձրարժեք կատակերգության կարիք կար, հիշեցի այս աշխատանքի մասին։ Ֆրանսիահայ մեր հայրենակիցը՝ Րաֆֆի Շարտը, տեսել էր մեր նախորդ ներկայացումը, մեծ ուրախությամբ համաձայնեց, որպեսզի այն նորից Հայաստանում բեմադրենք։ Ներկայացումը բերադրեցինք և այնպես ստացվեց, որ թատրոնի տնօրենի հետ երբ որոշում էինք օրը, բացեց ցանկը և ասաց, որ պրեմիերան կլինի հուլիսի 3-ին, մտքումս ասացի, որ սա երևի նշան է, հատուկ է այսպես»,- ասաց Հակոբ Ղազանչյանը։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

14:55 Մանվել Սարիբեկյանը մոլորվել ու հայտնվել էր Ադրբեջանում. նրան ներկայացրել էին՝ որպես դիվերսանտ, խոշտանգել, սպանել
14:34 Փաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվել
17:59 Ժամերով հերթ ենք կանգնում, բժիշկներն էլ քմահաճույքով են աշխատում․ ահազանգ
18:46 Թագադրվելուց կարճ ժամանակ անց՝ ողբերգական մահ․ ռոդեոյի 22-ամյա թագուհուն հարվածել է կայծակը
15:53 Շիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. վարորդը տեղում մահացել է
18:19 Երևանում՝ «MG» սուպերմարկետի մոտ, հրդեհ է բռնկվել վագոն-տնակում․ այն վերածվել է մոխրակույտի
19:42 Երևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է