Ներքին 2 տարի առաջ - 16:00 02-07-2024

Ինչու չեն վերադարձվում ցուցարարների առգրավված մեքենաները. ՔԿ-ն պնդում է, որ քրգործ չկա

Oragir.News-ը ավելի վաղ անդրադարձել էր քաղաքացիների կողմից ահազանգերին, որ մայիսի 30-ից Կառավարության շենքի մոտ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ավտոերթի մասնակիցների մեքենաները առգրավվել և տարվել են հատուկ պահպանվող տարածք և մինչև օրս չեն վերադարձվում՝ առանց որևէ հիմնավորման։

Oragir.News-ը խնդրի առնչությամբ փորձել էր պարզաբանում ստանալ ՆԳՆ-ից, որտեղից մեզ առաջարկեցին մեկնաբանություն ստանալ Քննչական կոմիտեից։

Քննչական կոմիտեից այսօր պատասխանել են Oragir.News-ի գրավոր հարցմանը, առանց նշելու, թե ինչ իրավական հիմքով չեն վերադարձվում մայիսի 30-ին առգրավված ցուցարարների ավտոմեքենաները։

«Ի պատասխան Քննչական կոմիտեի նախագահին հասցեագրած Ձեր՝ 26.06.2024թ. հարցմանը՝ հայտնում եմ, որ հարցմամբ նշված դեպքի՝ 30.05.2024թ. Կառավարության շենքի մոտ Բագրատ Սրբազանի կողմից առաջնորդած ավտոերթի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող ստորաբաժանումներում քրեական վարույթ չի քննվում:

Միաժամանակ հայտնում եմ, որ վերը նշված ավտոերթի ընթացքում քաղաքացիների ավտոմեքենաները հատուկ պահպանվող տարածք տեղափոխելու և տևական ժամանակ քաղաքացիներին չվերադարձնելու իրավական հիմքերին վերաբերող հարցադրումների վերաբերելիությունը քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող ստորաբաժանումներում քննվող քրեական վարույթներին պարզելու և ըստ այդմ՝ տեղեկատվություն տրամադրելու համար անհրաժեշտ է հարցմամբ նշել՝ ինչ մակնիշի և սեփականության իրավունքով ում պատկանող ավտոմեքենաներին է առնչվում հարցադրումը»,-ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։

Ստացվում է՝ Քննչական կոմիտեում առգրավված ավտոմեքենաներին առնչվող քրեական վարույթ չկա, սակայն մեքենաները դեռ շարունակվում են մնալ հատուկ պահպանվող տարածքում։

Փաստացի՝ Քննչական կոմիտեն շարունակում է ապացուցել այն թեզը, որ այդ մեքենաները մինչ այժմ հատուկ պահպանվող տարածքում են և չեն վերադարձվում սեփականատերերին միայն մեկ պատճառով՝ դրանք մասնակցել են իշխանության դեմ շարժման ավտոերթին։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս