Արտաքին 2 տարի առաջ - 14:30 02-07-2024

Սի Ծինփինը ժամանել է Աստանա

Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը ժամանել է Աստանա, որտեղ կկայանա Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների ղեկավարների խորհրդի 24-րդ նիստը։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։

Չինաստանի առաջնորդը Պեկինից մեկնել է առավոտյան։ Նրան ուղեկցում են Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի քարտուղարության ղեկավար Ցայ Ցին և ՉԺՀ արտաքին գործերի նախարար Վան Ին։

Միջազգային այս ուղևորության ընթացքում, որը կտևի մինչեւ հուլիսի 6-ը, նախատեսվում է նաև Սի Ծինփինի պետական այցը Տաջիկստան։

Ամենից շատ դիտված