Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 12:26 02-07-2024

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը ներկա է գտնվել հայկական կրթահամալիրում տարեվերջյան միջոցառմանը

Հունիսի 30-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը ներկա է գտնվել Ֆրանսիայի Ռենսի (Le Raincy) քաղաքում գտնվող «Դպրոցասեր» հայկական կրթահամալիրի շրջանավարտների տարեվերջյան միջոցառմանը և դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը։

Դեսպան Տոլմաջյանը, ջերմորեն շնորհավորելով շրջանավարտներին, նրանց մաղթել է ամենայն հաջողություն իրենց հետագա ուսումնառության մեջ։ Նա նաև երախտագիտություն է հայտնել «Դպրոցասեր» կրթահամալիրի տնօրեն Հայկ Սարգսյանին, ուսուցիչներին, ինչպես նաև դպրոցի հոգաբարձուների խորհրդին՝ ի դեմս նախագահ Աղավնի Սարիկայայի, իրականացրած ազգանվեր գործունեության համար՝ ընդգծելով Ֆրանսիայում ամենահին հայկական կրթական հաստատություն հանդիսացող «Դպրոցասերի» կարևոր դերակատարությունը հայապահպանության գործում։

Դեսպան Տոլմաջյանը շնորհակալություն է հայտնել նաև Ֆրանսիայի իշխանությունների կողմից ֆրանսահայ կրթական հաստատությունների հանդեպ ցուցաբերված ուշադրության, նրանց գործունեությունն արժևորելու և խրախուսելու համար՝ հնարավորություն ընձեռելով վերջիններիս ապահովելու բարձրորակ կրթություն։

Միջոցառմանը ներկա էին նաև Ռենսիի մերձակա Լիվրի Գարգանի քաղաքապետ Պիեռ-Իվ Մարտենը, Ռենսիի քաղաքային խորհրդի անդամներ, աշակերտներ, ծնողներ։

Ծանոթություն․ «Դպրոցասեր» հայկական կրթական համալիրը ստեղծվել է 1879թ. Կոստանդնուպոլսում՝ որպես օրիորդաց դպրոց։ Հայոց ցեղասպանությունից փրկված դպրոցի ուսուցչական և աշակերտական անձնակազմը 1920-աններին ֆրանսիական իշխանությունների հոգածությամբ տեղափոխվել է Ֆրանսիա։

1924թ. «Դպրոցասեր»-ը տեղակայվել է Մարսել քաղաքում, իսկ 1928թ.-ից գործում է փարիզամերձ Ռենսի քաղաքում՝ հանդիսանալով Ֆրանսիայում ամենահին հայկական կրթական հաստատությունը։ Ֆրանսիական հանրակրթական ծրագրին զուգահեռ՝ «Դպրոցասեր»-ը ներառում է նախակրթարան և քոլեջ, որտեղ, ֆրանսիական հանրակրթական ծրագրին զուգահեռ, դասավանդվում են նաև հայերեն լեզվով առարկաներ։