Ներքին 2 տարի առաջ - 14:30 01-07-2024

«Կինո Մոսկվան» հերքում է, որ երիտասարդ տղան ու աղջիկը ընկել և վնասվածք են ստացել իրենց դահլիճի պարսպից

Հունիսի 28-ին համացանցում լուր էր տարածվել, որ 2 քաղաքացի՝ երիտասարդ տղա և աղջիկ, «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի պարսպից, դեռևս անհայտ հանգամանքներում, վայր են ընկել և վնասվածքներ ստացել:

Oragir.News-ը կապ հաստատեց «Մոսկվա» կինոթատրոնի լրատվության և մարկետինգի բաժին, պարզելու դեպքի հանգամանքները և մանրամասները։

Սակայն, չնայած մամուլում տարածված տեղեկությունների, «Մոսկվա» կինոթատրոնից հերքեցին, որ դեպքը տեղի է ունեցել իրենց շենքում, հորդորեցին լուրի սկզբնաղբյուրից ճշտել հանգամանքները, ընդգծելով, որ իրենք որևէ տեղեկություն տալու իրավասություն չունեն, քանի որ դեպքն իրենց հետ կապ չունի։

«Կատարվածի շուրջ ինչ-որ բան չեմ կարող ասել, որովհետև նյութը օնլայն հարթակներում հրապարակվել է։ Դեպքը մեր շենքի ներսում չի եղել։ Եկել են համապատասխան մարմիններ։ Ոնց ես տեղեկացել եմ՝ նաև օնլայն տիրույթից։ Ավել բան չեմ կարող ասել»,- հայտնում են «Մոսկվա» կինոթատրոնի լրատվության բաժնից։

Զրույցից նաև պարզ դարձավ, որ «Մոսկվա» կինոթատրոնից անգամ չեն հետաքրքրվել դեպքից հետո բժշկական կենտրոն տեղափոխված երիտասարդ տղայի առողջական վիճակի մասին։

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:40-ի սահմաններում 2 քաղաքացի՝ երիտասարդ տղա և աղջիկ, «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի պարսպից, դեռևս անհայտ հանգամանքներում, վայր են ընկել և վնասվածքներ ստացել: Աղջիկը տեղում բուժօգնություն է ստացել։ Տղան տեղափոխվել է հիվանդանոց։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան