Արտաքին 2 տարի առաջ - 16:14 30-06-2024

Ֆրանսիական Նոր Կալեդոնիայի քաղաքներից մեկում խորհրդարանական ընտրությունները տապալվել են

Ֆրանսիայի խորհրդարանական արտահերթ ընտրությունների առաջին փուլը տապալվել է Նոր Կալեդոնիայի Ուայլու կոմունայի ընտրատեղամասերում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է Outre-mer La Premiere հեռուստաալիքը, անհայտ անձինք քաղաքապետարանի մուտքն արգելափակել են տեղում ավտոմեքենա հրդեհելով: Այդ պատճառով կոմունայի բնակիչները չեն կարողացել գալ քվեարկության։

Միջադեպը տեղի է ունեցել գիշերը, իսկ հունիսի 30-ի առավոտյան էլ քաղաքապետարանի մուտքը փակվել է նաև բետոնե արգելապատնեշով, ինչի պատճառով քաղաքապետարանը շարունակել է փակ մնալ։

Ըստ աղբյուրի՝ տեղեկություններ կան նաև բազմաթիվ ճանապարհների արգելափակման մասին, հատկապես՝ գյուղի ելումուտի։
Քաղաքապետ Պասկալ Սավան, ինչպես նաև քվեարկության գրասենյակի աշխատակիցները չեն կարողացել հասնել քաղաքապետարան, ինչի պատճառով քվեատուփերը չեն տեղադրվել ու ընտրատեղամաս չի բացվել:

Լրատվամիջոցը նշել է, որ ֆրանսիական այս համայնքում կա ութ ընտրատեղամաս։ Հունիսին կայացած Եվրոպական խորհրդարանի ընտրություններին ընտրացուցակում գրանցվել է 3766 մարդ։ 2022 թվականի վերջին օրենսդրական ընտրությունների ժամանակ մասնակցությունը կազմել է 23,72 տոկոս:

Աղբյուրը հայտնում է նաև, որ հունիսի 30-ի առավոտյան տեղական ժամանակով ժամը 11-ի սահմաններում հարձակման հերթական փորձն է եղել նաև տեղի ժանդարմերիայի վրա:

Նախօրեին էլ հարյուրից ավելի երիտասարդներ էին հարձակվել ժանդարմերիայի զորանոցի վրա, սակայն ոստիկաններին հաջողվել է թույլ չտալ նրանց մուտքը տարածք։

Ամենից շատ դիտված

13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի