Մամուլ 2 տարի առաջ - 07:37 28-06-2024

Իշխանությունն արցախցիների առջեւ պայման է դրել. քաղաքական ակցիաների չեն մասնակցի` սոցիալական աջակցությունից չեն զրկվի. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Իշխանությունները արցախից բռնի տեղահանված արցախցիներին շահագրգռում, համոզում են քաղաքական ակտիվություն չցուցաբերել, որեւէ դեպքում չմասնակցել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած հանրահավաքներին ու ակցիաներին:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ վերջին շրջանում ՔՊ-ականները տարբեր վարչական շրջաններում ու մարզերում փակ հանդիպումներ են ունենում Արցախից բռնի տեղահանվածների հետ ու իբրեւ սոցիալական ծրագրերի առնչությամբ հարցեր քննարկում:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ բացի սոցիալական հարցերից, իշխանականները ձեռքի հետ էլ արցախցիներին հասկացնում են, որ եթե ուզում են օգտվել սոցիալական այդ ծրագրերից, ապա պետք է քաղաքական չեզոքություն դրսեւորեն, չքննադատեն ՔՊ-ին ու չխառնվեն քաղաքական գործընթացներին, մասնավորապես «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հրավիրած հանրահավաքների մասին է խոսքը, որին, ինչպես գիտենք, նաեւ մեծ թվով արցախցիներ են մասնակցում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի