Ազատում զոհվածների ծնողների առջև պայման է դրվել Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ․ փաստաբան
copy image url

Ազատում զոհվածների ծնողների առջև պայման է դրվել Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ․ փաստաբան

Խոսք Ներքին 2 տարի առաջ - 14:57 03-07-2023
Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողների փաստաբան Նորայր Նորիկյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ապրիլին Ազատ գյուղում ծնողների մասնակցությամբ տեղի են ունեցել կարևոր քննչական գործողություններ։

Նրա խոսքով, ծնողները ժամանակ առաջ հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն ինքը չի մասնակցել. «Այդպիսի պայման էր դրվել ծնողների առջև, որ ես չպետք է մասնակցեմ այդ հանդիպմանը։ Ապրիլի 30-ին մեր կողմից ներկայացվել է միջնորդություն՝ լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն նշականելու մասին՝ փորձագետներին առաջադրելով հետևյալ հարցերը՝

զոհված զինծառայողների գտնվելու վայրում շմոլ գազի հնարավոր արտահոսքից հետո այն որքա՞ն ժամանակ հետո կարող էր մահացու լինել,

եթե զինծառայողների զոհվելու վայրում առկա է եղել շմոլ գազի արտահոսք, ապա ողջ մնացած զինծառայողները կարո՞ղ էին այդ պայմաններում չթունավորվել շմոլ գազով,

հնարավո՞ր է, որ զինծառայողները մինչև շմոլ գազով թունավորվելը այլ նյութով թունավորված լինեն, որի հետևանքով կորցրած լինեին գիտակցությունը,

զինծառայողները միաժամանա՞կ են ստացել այրվածքային շոկ ու շմոլ գազից թունավորում, թե՞ դրանք տարանջատված են եղել ժամանակային առումով։

Եթե այո, խնդրել ենք հստակ արձանագրել, թե զինծառայողները սկզբում թունավորվել են շմոլ գազով, թե՞ ստացել այրվածքային շոկ, նոր դրանից հետո թունավորվել շմոլ գազով:

Վարույթ իրականացնող մարմինը միջնորդությունը բավարարել է ամբողջությամբ և մայիսի 25-ին նշանակվել է դատաբժշկական լրացուցիչ փորձաքննություն, որի արդյունքները մինչ այս պահը չկան»,-ասաց Նորիկյանը:

Նա տեղեկացրեց, որ այս տարվա մայիսին ծնողները հանդիպել են ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրինության հետ, որտեղ այս պահին իրականացվում է համալիր նշանակված հրդեհատեխնիկական, պայթյունատեխնիկական փորձաքննությունը:

Նորայր Նորիկյանը նաև ավելացրեց, որ օրեր առաջ տեղի է ունեցել վարչապետի և զինվորների ծնողների երկրորդ փակ հանդիպումը, որին ինքը էլի չի մասնակցել. «Մեր ունեցած ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ հուլիսին, հնարավոր է, որ ստացվեն փորձաքննությունների եզրակացությունները, որից հետո մեծ է հավանականությունը, որ վարույթ իրականացնող մարմնի կողմից կհայտարարվի նախաքննության ավարտ և գործը կուղարկվի դատարան։

Տուժողները տվել են ցուցմունքներ, որոնցում, մեր խորին համոզմամբ, առկա են ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարքների մասին պնդումներ, սակայն թե դրանց հիման վրա ինչպիսի՞ քննություն է տարվել և դրանց արդյունքում ի՞նչ է պարզվել՝ դեռևս մեզ հայտնի չէ»:

Նրա խոսքով՝ տուժողների մոտ ձևավորվում է տպավորություն, որ վարույթ իրականացնող մարմինը այդպես էլ խորամուղ չեղավ այլ վարկածների մասով խորքային քննության և այդ իսկ պատճառով ծնողների մոտ կասկածները չեն փարատվել. «Իսկ այդ վարկածների շարքում կարող էր լինել ինչպես դիվերսիան, այնպես էլ դիտավորությամբ այս հանցագործությունը կատարելը, որը կարող էր կապված լինել դիզվառելիքի առևտրի, ռազմամթերքի հնարավոր վաճառքի, պետական դավաճանության, հակառակորդի հետ գաղտնի համագործակցության և թմրամիջոցի ապօրինի շրջանառության հետ։

Վարույթ իրականացնող մարմինը հակված է պաշտոնական վարկածը բյուրեղացնել և այդ եզրակացությամբ այն ուղարկել դատարան, նույնիսկ այն դեպքում, երբ դրա շրջանակներում անգամ պարտավոր է քրեական հետապնդում հարուցել մի շարք պաշտոնյանների նկատմամբ»,-ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3-ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Ամենից շատ դիտված

15:00 Մարտի 1-ի գիշերը Փաշինյանը մեր տան դուռը թակեց․ առավոտ շուտ վազել եմ հագուստ գնելու, որ հագնելու բան ունենա
16:00 Աշխարհում կա միայն 4 երկիր, որտեղ բաշխիչ ցանցերը մասնավոր են, և նրանցից միայն ՀՀ–ում է, որ կա մոնոպոլիա
14:00 Միջանցքը կվերցնեն էլ, կշահագործեն էլ․ Էրդողանը Փաշինյանին «փշի-փշի» է անում
15:42 Վարորդը ծեծել և ավտոբուսից դուրս է շպրտել դպրոցական աղջկան՝ գումարը չվճարելու պատճառով
11:35 Դուք Նիկոլի փաստաբանն եք, ձեզ հետ տեղի է ունեցել ամենավատ բանը․ Աննա Մկրտչյան
13:02 Գերագույն սրբապիղծը փաստացի հրահանգեց ապօրինաբար խուզարկել Վեհարանը
14:30 Փաշինյանի կնիկն օրը 6000 դոլար ա ծախսում, բայց թոշակառուն հացի փող չունի. բագրատաշենցի
08:45 Լույս չի լինի Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում
11:19 Երևանում 42-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա տղային
09:17 Այդ տարածքները փակ չեն շնության համար. Փաշինյանի նոր գրառումը