Ներքին 2 տարի առաջ - 22:02 27-06-2024

Երևանում զբոսաշրջիկները մոտեցել են «Գրիլ.ամ» սննդի կետի աշխատակիցներին, հարձակվել նրանցից մեկի վրա․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ իրենք զբոսաշրջիկներ են և Սարյան-Պուշկին փողոցների խաչմերուկում հարձակվել են իրենց վրա: Ժամը 03։55-ի սահմաններում կրկին զանգահարել է անհայտ քաղաքացի և հայտնել, որ Պուշկին փողոցի 43 հասցեի մոտ 6 տղաներ ծեծի են ենթարկում աղջիկների: Րոպեներ հետո կրկին զանգահարել է անհայտ քաղաքացի և հայտնել, որ Պուշկին փողոցի 43 հասցեի մոտ ծեծկռտուք է անհայտ աղջկա մասնակցությամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրից ոստիկանները խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Ղազախստանի Հանրապետության քաղաքացի 39-ամյա Գյուլուժանա Մ․-ին, 35-ամյա Լոլա Ս․-ին, Երևանի բնակիչներ 35-ամյա Արմինե Կ․-ին, 26-ամյա Ռազմիկ Ա․-ին, 29-ամյա Էդմոն Չ․-ին և 22-ամյա Սամվել Հ․-ին։

Ոստիկանության Կենտրոնական բաժնում Սամվել Հ․-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն «մարիխուաննա» տեսակի թմրամիջոցի նմանվող մոխրացած հետքերով կաթուցիչ:

Արդեն ոստիկանության Կենտրոնական բաժնում Էդմոն Չ․-ն ոստիկաններին հայտնել է, որ Պուշկինի 43/3 հասցեում գործող «Գրիլ.ամ» սննդի կետում երեք աղջիկներ են մոտեցել, դրսևորել են ագրեսիվ վարքագիծ, դրսում հնչեցրել են հայհոյանքներ և իր կողմից արված դիտողությունն ընդունելով ցավագին՝ հարձակվել են իր վրա, հարվածել են՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ռազմիկ Ա․-ն, Էդմոն Չ․-ն, և Սամվել Հ․-ն աշխատում են «Գրիլ.ամ» սննդի կետում՝ որպես խոհարարներ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից