Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 22:30 26-06-2024

Յուրօրինակ «խրախուսանք». Հայոց պատմության սկանդալային դասագրքի հեղինակը կարիերայի աճ է ունեցել

Սմբատ Հովհաննիսյան անուն ազգանունը հայ հանրության լայն շերտերին առավելապես հայտնի դարձավ այն բանից հետո, երբ վերջինիս հեղինակած Հայոց պատմություն առարկայի 7-րդ դասարանի սկանդալային դասագիրքը նախորդ ուսումնական տարվա սկզին հայտնվեց դպրոցականների սեղանին և առ այսօր դրա շուրջ կրքերը չեն հանդարտվում։

Դասագրքի շուրջ աղմուկ էր բարձրացել դրա 80-րդ էջում առկա քարտեզի պատճառով, որտեղ Արցախը պատկերված էր Ադրբեջանի կազմում, ընդ որում քարտեզը վերաբերում էր Տիգրան Մեծի կառավարման ժամանակահատվածին՝ Ք.Ա. 80 թվականին, իսկ Ադրբեջան պետությունն աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնվել է դրանից միայն 2 հազարամյակ անց՝ 1918 թվականին։ Այնուհետև մասնագետները սկսեցին խոսել նաև դասագրքում տեղ գտած բազմաթիվ այլ խեղաթյուրումների, սխալների, պատմությունը, փաստերը կեղծելու դրվագների մասին:

Չնայած դասագրքի դասագրքի վերաբերյալ պատմաբանների ու հարակից այլ մասնագետների կողմից հնչեցված քննադատություններին ու ԿԳՄՍՆ-ին ներկայացված հարյուրավոր անճշտություններին՝ կրթական գերատեսչությունը՝ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ, քանիցս հայտարարել է, որ դասագիրքը շրջանառությունից չի հանվելու։ Ավելին՝ նախարարը, ով դեռևս 2012 թվականին Գարեգին Նժդեհի գաղափարախոսությունն անվանում էր ֆաշիստական, պնդել էր, որ տասնամյակներ շարունակ ՀՀ-ի դպրոցները ողողված են եղել «ուռռա» հայրենասիրական պաթոսով, և այժմ դա վերացնելու ժամանակն է։

Կրթական գերատեսչության ղեկավարի այս հայտարարություններն էլ ավելի խորացրեցին այն մտահոգությունները, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը իր հովանու տակ է առել հայոց պատմությունը խեղաթյուրող դասագրքի հեղինակներին և այս ճանապարհով հերթական անգամ կատարում է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից ներկայացված պահանջները։ Վերջիններիս հրապարակած դասագրքերից գրեթե բացակաում էին Արցախ, Հայ Առաքելական եկեղեցի, «ազգ», «հայրենիք», «հայրենասիրություն» եզրույթները, ինչը իր հերթին փաստում է վերոհիշյալ մտահոգությունների ճշմարտացիությունը։

Oragir.News-ին հայտնի է դարձել, որ Սմբատ Հովհաննիսյանը ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հրամանով՝ առանց ընտրությունների անցկացման, նշանակվել է ԵՊՀ Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչի ԺՊ։ Հատկանշական է, որ այս մասին գրառում չի կատարվել ո՛չ Սմբատ Հովհաննիսյանի անձնական, ո՛չ էլ ԵՊՀ Համաշխարհային պատմության ամբիոնի ֆեյսբուքյան էջերում, ինչն էլ վկայում է այն մասին ժողովրդավարության բաստիոնի կոչմանը հավակնող Հայաստանի Հանրապետության մայր բուհում ամբիոնի վարիչի նշանակումը ծածկադմփոց անել և թաքցնել սեփական ուսանողներից ու աշխատակիցներից։

Այսպիսով՝ օրվա իշխանությունները հայոց պատմությունը խեղաթյուրող և Արցախը Ք.Ա. 1-ին դարում Ադրբեջանի կազմում ներկայացնող Սմբատ Հովհաննիսյանին ոչ միայն ատամներով պաշտպանում են, այլ նաև վերջինիս կարիերայի առաջխաղացումն են ապահովում։ ՔՊ-ական իշխանությունները հավանաբար հույս ունեն, որ Սմբատ Հովհաննիսյանի օրինակը «վարակիչ» կլինի նաև մյուս պատմաբանների համար, և վերջիններս նույնպես աշակերտների համար այդպիսի «բարձրորակ» դասագրքեր կհեղինակեն։

Բնականաբար ԵՊՀ ռեկտորը նման որոշում չէր կարող կայացնել առանց Ժաննա Անդեասյանի հանձնարարականի, իսկ վերջինս էլ՝ Նիկոլ Փաշինյանի թույլտվության։
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից