Մամուլ 2 տարի առաջ - 07:20 26-06-2024

Մեծ ոգեւորությամբ 2020-ին Իսրայելում ՀՀ դեսպանություն բացեցին, նույն ջանասիրությամբ էլ փորձում են քանդել հարաբերությունները. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ինչպես մեծ շուքով ու ոգեւորությամբ 2020 թվականին Իսրայելում ՀՀ դեսպանություն բացեց ու դիվանագիտական հարաբերություններ հաստատեց այդ երկրի հետ, հիմա էլ նույն ջանասիրությամբ փորձում է քանդել Իսրայելի հետ հարաբերությունները:

Նախ իսրայելա-պաղեստինյան գերլարված հարաբերությունների ֆոնին՝ օրեր առաջ Հայաստանը հայտարարեց, որ ճանաչում է Պաղեստինի պետությունը, ինչից հետո Իսրայելի ԱԳՆ-ն խիստ նկատողություն տալու համար զրույցի է կանչել Թել Ավիվում Հայաստանի դեսպան Արման Հակոբյանին, իսկ Իսրայելի վարչապետի գրասենյակն էլ պաշտոնապես հայտարարեց, որ Պաղեստինի պետականությունը ճանաչելու որոշումը բացասական ազդեցություն կունենա հայ-իսրայելական հարաբերությունների վրա։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ Երեւանում, ավելի կոնկրետ՝ «Մարիոթ» հյուրանոցում պետք է Իսրայելի անկախության օրվան նվիրված միջոցառում լիներ, որին հրավիրված էին նաեւ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, սակայն անակնկալ կերպով չեղարկվել է միջոցառման կայացումը:

Նշենք, որ ընդամենը օրեր առաջ էլ Նիկոլ Փաշինյանը հերթական սկանդալն էր ստեղծել նաեւ Բելառուսի հետ՝ հայտարարելով, որ ինքը եւ Հայաստանից որեւէ այլ պաշտոնյա չեն այցելի Բելառուս, քանի դեռ այդ երկրի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է։

Հաշվի առնելով այս ամենը՝ կարող ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ամեն գնով հարաբերությունները կարգավորելուն զուգահեռ, լծված է այլ երկրների հետ հարաբերությունները փչացնելու գործին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից