Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:15 24-06-2024

Ի հիշատակ Լալա Մնացականյանի՝ Թատերականում նկար չդրվեց. ի՞նչն է պատճառը

Ինչպես գիտենք՝ Լալա Մնացականյանը երկար տարիներ դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, կրթել տաղանդավոր սերունդներ, կերտել բազմաթիվ հաջողված կերպարներ։ Դերասանուհին նաև վարում էր բուհի Դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսորի պաշտոնը։

Սակայն դերասանուհու անժամանակ մահից մինչև վերջին հրաժեշտի օրը բուհում չտեղադրվեց նրա լուսանկարը, ինչն էլ շատ հարցերի տեղիք տվեց։

Oragir.News-ը կապ հաստատեց ԵԹԿՊԻ-ի հանրային կապերի պատասխանատու Վովա Արզումանյանի հետ, պարզելու, թե ինչու՞ բուհի Դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանի մահվան կապակցությամբ նրա նկարը չի տեղադրվել բուհում․

«Մեր բուհի համար մեծ ցավ է կորցնել արհեստավարժ մանկավարժ-դերասանուհուն՝ բոլորի կողմից սիրված Լալա Մնացականյանին։

Քննաշրջանի վերջին օրերն են, ուստի՝ ինստիտուտը բազմամարդ չէ։ Երեկ և այսօր բուհի աշխատակազմը, դասախոսներն ու ուսանողները մասնակցել են մեր սիրելի ընկերոջ և գործընկերոջ հոգեհանգստյան և հուղարկավորության արարողություններին»,- պարզաբանեց ԵԹԿՊԻ-ի հանրային կապերի պատասխանատուն։

Թատերական ինստիտուտի պատասխանից կարելի է ենթադրել, որ նրանք հիշատակի նկար են տեղադրում բուհում մարդկանց բազմությանը ինչ-որ բան ցույց տալու համար։

Արդյո՞ք քննաշրջանի աժիոտաժին կխանգարեին մեկ հիշատակի լուսանկանը կամ դրա դիմաց խոնարհած ծաղիկները։

Այսպիսով հարց է առաջանում, իրականում ու՞մ որոշմամբ է անտեսվել կամ արգելվել հարազատ բուհում դերասանուհու նկարը տեղադրելը։ Չէ՞ որ՝ վաստակավոր արտիստը ակտիվ սատարում էր այսօրվա իշխանությանը։

Հիշեցնենք, որ Լալա Մնացականյանը ամիսներ առաջ քննադատել էր իր իսկ սատարած իշխանությանը տրանսպորտի թանկացման որոշման հետ կապված։ Գուցե՝ այս քննադատությունն է իշխանության՝ դերասանուհու հանդեպ նման անհասկանալի վերաբերմունքի պատճառ հանդիսացել։

«Գիտեք՝ տարբերություն չկա, այն ժամանակ էլ էին մարդիկ իրար վրա խցկված, «դարսված» երթևեկում, ոչ մի բան չի փոխվել, հիմա էլ է նույնը, փոխվել է ընդամենը մի գեղեցիկ, «պուպուշ» տրանսպորտ, մարդիկ ժամերով սպասում են այդ տրանսպորտին և խցկված հասնում են տուն։ Կարելի է ամեն ինչ պատճառաբանել և ասել, որ ամեն ինչ ձեզ համար ենք անում։ Եվ ստացվում է, որ մարդ, ով ստանում է 100 հազար դրամ և ունի 3 երեխա, որոնք սովորում են դպրոցում և համալսարանում, ինքն ուղիղ աշխատավարձի կեսը կտա տրանսպորտին։

Դուք սկզբում կոչվում էիք քայլականներ, ճիշտ է՝ դուք մեկ քայլից ավել չեք մտածում»,- նշել էր Լալա Մնացականյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից