Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 23:17 15-06-2024

Վրաստանի նախագահը շնորհավորում է Ուկրաինային և Մոլդովային

Եվրամիությունը Մոլդովայի և Ուկրաինայի հետ անդամակցության բանակցություններ կսկսի, հայտնում է Ազատություն ռադիոկայանի վրացական ծառայությունը` վկայակոչելով ուկրաինական և միջազգային մեդիաներին։

Վերոնշյալի կապակցությամբ՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Ուկրաինայի և Մոլդովայի նախագահներին։

«Ուկրաինա և Մոլդովա, մենք շնորհավորում ենք ձեզ՝ եվրոպական ինտեգրման ճանապարհին այս կարևոր փուլին հասնելու կապակցությամբ։

Ես անկեղծորեն շնորհավորում եմ նախագահ Զելենսկիին և նախագահ Սանդուին՝ այս կարևոր նվաճման կապակցությամբ։

Վստահ եմ, եվրոպական վրացի ազգը շուտով կհամալրի ձեր շարքերը»,- X- իր միկրոբլոգում գրել է Զուրաբիշվիլին։