Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 17:00 15-06-2024

Երևանում կայացավ «Արարատյան ալյանսի շուրջը» խորագրով համաժողովը

Այսօր՝ հունիսի 15-ին, ժամը 10։00-ին, Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում մեկնարկեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հիմնած Արարարատյան Ալյանս մտքի կենտրոնի ինսիտուտը Արարատյան Ալյանսի շուրջ խորագրով համաժողովը։ Համաժողովի ընթացքում քնարկվել են ՀՀ-ի անվտանգային մարտահրավերներին վերաբերող հարցեր։
Համաժողովի ընթացքում անդրադարձ կատարվեց սահամանազատման գործընթացին, Սահմանադրության փոփոխությանը, խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին, Արցախի հիմնախնդրին, ինչպես նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամասնության վերաբերող հարցերին։

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանը։ Ելույթ ունեցավ նաև Արա Աբրահամյանը, Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը։

Բանախոսությամբ հանդես եկավ նաև թյուրքագետ Վարուժան Գեղամյանը՝ անրադառնալով տարածքային անվտանգությանը, Հայաստանին սպառնացող վտանգներին և դրանց հետևանքով առաջացած խնդիրներին։

Միջոցառմանը մասնակցում էին հասարակական քաղաքական գործիչներ, այդ թվում միջազգային փորձագիտական հանրության ներկայացուցիչներ։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

17:59 Ժամերով հերթ ենք կանգնում, բժիշկներն էլ քմահաճույքով են աշխատում․ ահազանգ
18:46 Թագադրվելուց կարճ ժամանակ անց՝ ողբերգական մահ․ ռոդեոյի 22-ամյա թագուհուն հարվածել է կայծակը
18:19 Երևանում՝ «MG» սուպերմարկետի մոտ, հրդեհ է բռնկվել վագոն-տնակում․ այն վերածվել է մոխրակույտի
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
19:42 Երևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
18:56 Ջորջ Քլունին նոր բիզնես է սկսում Ֆրանսիայում․ 65-ամյա դերասանը իտալական ռեստորան կբացի
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:48 Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած․ Շարմազանովը՝ իշխանությանը