Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 19:32 14-06-2024

Իրավունք չունեն Սեյրան Օհանյանին ապտակելու, նրա անցած ուղին ոչ ոք չի անցել․ հարցում

ԱԺ նիստում երեկ վիճաբանություն տեղի ունեցավ ընդդիմադիր պատգամավորների և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև։

Վերջինս «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ խոսել է «արա»-ով, երբ Օհանյանը բարձրացել է ամբիոնի մոտ․

«Մի հատ գնա ստեղից, հեսա կասեմ՝ ընդհանրապես չեն թողնի, իջի ամբիոնից, արա՛։ Հեսա կասեմ՝ ընդհանրապես չեն թողնի, գնա ստեղից»,- ասել է Ալեն Սիմոնյանը։

Նշենք, որ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի ժամանակ էլ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանն ապտակել է գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ ՔՊ-ականների պահվածքը օրինաչափոթյո՞ւն է, թե՞ պատահականություն։

«Իրավունք չունեն Սեյրան Օհանյանին ապտակել, նա նախարար է եղել, այն ճանապարհը, որը նա անցել է ոչ ոք չի անցել։ Միայն կռված մարդը կարող է հասկանալ»,- ասաց մի տղամարդ։

«Սեյրան Օհանյանը լավ մարդ է, ոտքը կորցրած, ինչու են նրա հետ այդպես խոսել, չեմ ների նրանց»,- ասաց մի կին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան
13:14 Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
21:22 Մարդիկ չեն ուզում ազատազրկվել, դրա համար էլ չեն առաջադրվում. Կարապետ Պողոսյան
15:35 Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են